Մատչելի հղումներ

Պառակտում Մեծ Բրիտանիայի հիմնական ընդդիմադիր Լեյբորիստական կուսակցության շարքերում


Լեյբորիստական կուսակցության պառակտումից հետո 7 բրիտանացի օրենսդիրներ, ովքեր լքել են կուսակցությունը, հայտարարել են, որ կկազմավորեն անկախ խորհրդարանական խումբ: Նրանք լքել են կուսակցությունը Բրեքզիթի ու հակասեմականության վերաբերյալ կուսակցության ղեկավարության ունեցած դիրքորոշումների պատճառով։

Լեյբորիստական կուսակցությունը լքած բրիտանացի օրենսդիրները հայտարարել են, որ կուսակցությունն ամբողջապես փոխվել է 2015 թվականից ի վեր, երբ կուսակցության ղեկն անցավ Ջերեմի Քորբինին: Ըստ նրանց, կուսակցությունն այլևս չի հանդուրժում կենտրոնամետ ձախակողմյան դիրքորոշումներ:

Խմբի հիմնկական մեղադրանքներից է այն, որ կուսակցությունը ներգրավված էր Բրեքզիթի կայացման հարցում: Բացի այդ, նախկին յոթ լեյբորիստ պատգամավորները քննադատել են Քորբինին հակասեմականության դեմ բավարար պայքար չմղելու համար: Քորբինն իր հերթին հերքել է մեղադրանքները՝ ընդգծելով, որ արմատախիլ է անում հակասեմականությունը կուսակցության շարքերից:

Facebook Forum

XS
SM
MD
LG