Մատչելի հղումներ

Հակահրեական տրամադրությունները մտահոգում են Իսրայելին


Հակահրեական տրամադրությունները մտահոգում են Իսրայելին
please wait

No media source currently available

0:00 0:02:14 0:00

Հակահրեական տրամադրություններ են այս օրերին ի հայտ գալիս մի շարք երկրներում: Փարիզում դա նկատվեց ‘’դեղին ժիլետավորների’’ բողոքի ցույցերի ժամանակ: Ֆրանսիայի հրեա փիլիսոփա Ալան Ֆինքիելքրաութն ասում է, որ շատերը կարծում են, թե Իսրայելի համար հոգ տանելու պատճառով, իրենց կարելի է համարել ռասիստներ: Այդ պատճառով էլ, ասում է նա, շատերը հակահրեականությունը համարում են հակառասիզմ:

Ֆրանսիացի պատմաբան Վինսենթ Դուկլեղն ավելի խիստ է արտահայտվում: Նրա խոսքերով, մարդիկ երբեմն հակահրեական դրսեւորումներ են տեսնում միայն այն ժամանակ, երբ ինչ որ մեկն արտասանում է ‘’կեղտոտ հրեա’’ բառերը: ‘’Ու քանի որ այդ բառակապակցությունն արգելված է ըստ օրենքի, հիմա էլ սկսել են կիրառել ‘’կեղտոտ սիոնիստ’’ բառակապակցությունը’’, ասում է նա ու կոչ անում, որ սա նույնպես համարվի հակահրեական դրսեւորում:

Եվրոպական երկրները շարունակում են տառապել հակահրեականության եւ Հրեական ողջակիզման հիշողություններից: Եվ որոշ պետություններ հրաժարվում են անցյալի այդ էջը կապել իրենց երկրի հետ: Օրինակ Լեհաստանում պատժելի արարք է համարվում նացիստական ժամանակաշրջանի համակենտրոնացման ճամբարները ‘’Մահվան հրեական ճամբարներ’’ կոչելը:

Իսրայելում Լեհաստանի այս քայլը դատապարտում են:

Իսկ երբ Իսրայելի արտգործնախարարի պաշտոնակատարը հիշեցնում է նախկին վարչապետ Իցխակ Շամիրի այն խոսքերը, թե ‘’Լեհերը հակահրեականություն են ընդունում մոր կաթի հետ միասին’’, Լեհաստանը հրաժարվում է մասնակցել Երուսաղեմում անցկացվող գագաթաժողովին:


Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուն հայտարարում է, թե տարածվում են, իր խոսքերով ասած, հրեական պետությունը, իրենց պատմական հողի վրա ինքնորորշվելու իրենց իրավունքը չարք համարելու թունավոր տրամադրություններ: ‘’Իսկ դա, այսինքն`հակասիոնիզմը հակահրեականության նոր դրսեւորումն է’’, ասում է նա ու ավելացնում, որ այն առկա է Մերձավոր Արեւելքի որոշ հատվածներում ու նշմարվում` նաեւ Արեւմուտքում:

Հակահրեականությունը եւ ատելության վրա հիմնված ելույթներն արգելված են եվրոպական մի շարք երկրներում, սակայն հրեաների դեմ հարձակումներն ավելի հաճախակի են դառնում հատկապես Ֆրանսիայում, որն ունի Եվրոպայում մահմեդական ամենամեծ թվով բնակչությունը:

XS
SM
MD
LG