Մատչելի հղումներ

Կալիֆոռնիա-Հայաստան առևտրային գրասենյակը կարող է վերաբացվել


Կալիֆորնիա նահանգի սենատի անդամ Էնթոնի Փորթանթինոն ներկայացրել է թիվ 302 բանաձևը՝ առաջարկելով վերաբացել նահանգի և Հայաստանի միջև առևտրային գրասենյակը, որը փակվել էր նախկին նահանգապետ Առնոլդ Շվարցնեգերի օրոք: Բանաձևի համահեղինակն է սենատի անդամ Սքոթ Ուիլքը, իսկ աջակիցների թվում են սենատի անդամներ Մելիսա Հորթատոն և նահանգային խորհրդի անդամներ Ադամ Բըրքը և Էվան Լոն:

Արևմտյան Ամերիկայի Հայ Դատի հանձնախմբի ատենապետ Նորա Հովսեփյանը ողջունել է բանաձևի ներկայացումը՝ ընդգծելով, որ նահանգապետ Քևին Նիսմը ևս երաշխավորել է, որ գրասենյակը պետք է վերաբացվի: Նա կարևորել է Կալիֆոռնիա նահանգի հետ առևտրային հարաբերությունների խորացմանը միտված այս նախաձեռնությունը:

Բանաձևի ներկայացմանը ներկա էին Լոս Անջելեսում Հայաստանի գլխավոր հյուպատոս Արմեն Բայբուրդյանը և Գլենդելի քաղաքապետ Զարեհ Սինանյանը: Արմեն Բայբուրդյանը երախտագիտություն հայտնեց սենատոր Փորթանթինոյին` վստահեցնելով, որ Կալիֆոռնիայի հայ համայնքը և Հայաստանի քաղաքական ղեկավարությունը ջերմորեն ողջունում են գրասենյակի վերաբացումը:

Facebook Forum

XS
SM
MD
LG