ԱՄՆ-ի Հետաքննությունների դաշնային բյուրոյի (ՀՖԲ) տնօրենի պաշտոնակատար Էնդրու Մաքքաբին ասել է, թե իրավապահ մարմինների բարձրաստիճան պաշտոնյաները նպատակ են ունեցել փոփոխություն իրականացնել սահմանադրության մեջ, որը թույլ կտար ՀՖԲ-ի տնօրեն Ջեյմս Քոմիին Թրամփի կողմից պաշտոնանկ արվելուց հետո, պաշտոնից հեռացնել նախագահին:
Էնդրու Մաքքաբին ասել է նաեւ, թե ինքը հետաքննություն է սկսել ընդդեմ նախագահի, ունենալով այն մտավախությունը, որ նաեւ իր պաշտոնանկության դեպքում վտանգի տակ կդրվեին Ռոբերտ Մյուլլերի կողմից ղեկավարվող հատուկ հետաքննչական խմբի աշխատանքները:
Հետաքննությունների դաշնային բյուրոյի վերադաս մարմին համարվող արդարատության նախարարությունը Մաքքաբիի խոսքերն անվանում է ‘’ոչ ճշգրիտ եւ փաստացիորեն սխալ’’: Մաքքաբին աշխատանքից ազատվել էր անցյալ տարվա մայիս ամսին:
Մաքքաբիի կողմից CBS կայանին տրված հարցազրույցից շատ չանցած նախագահ Թրամփը նրան անվանել է ‘’ՀՖԲ-ի խայտառակություն եւ խայտառակություն ամբողջ երկրի համար’’:
Մաքքաբին նշված մեկանբանություններով հանդես եկավ մեկ օր անց այն բանից հետո, երբ դաշնային դատավորներից մեկը կայացրեց վճիռ այն մասին, որ Թրամփի նախընտրական արշավի ղեկավար Փոլ Մանաֆորթը ստել է հատուկ հետաքննչական խմբին նախագահական ընտրություններից առաջ ռուսների հետ գաղտնի հանդիպում ունենալու մասին: