Մատչելի հղումներ

Եվրոպան այնքան էլ համամիտ չէ Իրանի նկատմամբ ամերիկյան քաղաքականությանը


Եվրոպան այնքան էլ համամիտ չէ Իրանի նկատմամբ ամերիկյան քաղաքականությանը
please wait

No media source currently available

0:00 0:01:46 0:00

Լեհաստանի մայրաքաղաք Վարշավայում Իրանի հարցով անցկացված վեհաժողովի ժամանակ, որին մասնակցում էին ավելի քան վաթսուն երկրների ներկայացուցիչներ, Միացյալ Նահանգները կոչ էր անում Եվրոպային, իր օրինակով հրաժարվել Իրանի հետ 2015 թվականին կնքված միջուկային գործարքից:

ԱՄՆ-ի պետքարտուղար Մայք Փոմփեոն իր ելույթում ասաց, թե որեւէ երկրի ներկայացուցիչ հարցականի տակ չդրեց Իրանից սպառնացող վտանգը:

Սակայն այստեղ պետք է շեշտել, որ որեւէ երկիր ասելով, պետք է հասկանալ այն երկրները, որոնք ներկա էին վեհաժողովին: Չէ որ հանդիպմանը չէին մասնակցում կարեւոր այնպիսի երկրներ, ինչպես Գերմանիան ու Ֆրանսիան: Ինչ վերաբերում է Մեծ Բրիտանիային, ապա նրա ներկայացուցիչը վեհաժողովից հեռացավ ժամանակից շուտ:


ԱՄՆ-ի դաշնակից այս երեք երկրները պարբերաբար են հանդես եկել 2015 թվականին Իրանի հետ կնքված միջուկային հարցերով պայմանագիրն ուժի մեջ պահելու օգտին, չնայած պայմանագրից ԱՄՆ-ի հեռացման փաստին:
ԱՄՆ-ի փոխնախագահ Մայք Փենսը վեհաժողովի ժամանակ նորից կոչ արեց դաշնակից եվրոպացիներին հրաժարվել այդ պայմանագրից, որպեսզի, նրա խոսքերով, Իրանի վրա ճնշում բանեցնելու եղանակով ապահովվի ‘’աշխարհի անվտանգությունը, խաղաղությունն ու ազատությունը’’:

‘’Կարծում եմ, Թրամփի վարչակազմին չի մտահոգում Եվրոպայի միասնականությունը: Ավելին, այն նույնիսկ փորձում է շահարկել առկա տարաձայնությունները ու նույնիսկ խորացնել դրանք’’, ասում է վերլուծաբաններից Պյոտր Բուրասը:
Ոմանք էլ այն կարծիքին են, որ Վաշիգտոնը փորձում է կառուցել կամուրջներ: Ինչպես վերլուծաբաններից Ջոնաթան Էյալն է ասում, Պետդեպարտամենտը շարունակ հիշեցնում է Սպիտակ տանը, որ Եվրոպայում ԱՄՆ-ի բարեկամ երկրներն անփոխարինելի են ԱՄՆ-ի համար:

Ասենք, որ Իրանի հարցով Վարշավայում անցկացված վեհաժողովին մասնակցում էին նաեւ Իսրայելը, ինչպես նաեւ Պարսից ծոցի սուննի մահմեդական պետությունները: Հրաժարվել էին մասնակցել Քաթարը, Թուրքիան ու Լիբանանը: Իրանը, որը նույնպես հրաժարվել էր վեհաժողովի մասնակցությունից, հայտարարել էր, թե այն մեռած է հենց սկզբից:

XS
SM
MD
LG