Մատչելի հղումներ

Սիրայի խնդիրներն են քննարկում Ռուսաստանը, Իրանն ու Թուրքիան


Սիրայի խնդիրներն են քննարկում Ռուսաստանը, Իրանն ու Թուրքիան
please wait

No media source currently available

0:00 0:01:41 0:00

Սիրիայում պատերազմը շարունակվում է արդեն ութ տարի։ Այս ընթացքում Ռուսաստանի զինված ուժերի ու Իրանի աջակցությունը վայելող Հեզբուլլահի ուժեղ ներկայությունն այստեղ մեծապես է նպաստել նախագահ Բաշար ալ Ասադի կառավարությանը։ Իսկ այն փաստը, որ ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը նախատեսում է այստեղից հանել ամերիկյան զորքերը, առաջ է բերում նոր իրավիճակ։

Վերլուծաբան Վլադիմիր Եվսեեւի խոսքերով, այժմ կա կարեւոր մի հարց, թե ինչ է պետք անել Սիրիայի քրդերի հետ կապված խնդիրը լուծելու համար։ ՝՝Դա հիմնականում Ռուսաստանի, ինչպես նաեւ Իրանի առջեւ դրված խնդիր է, որոնք պիտի գտնեն քրդերին Սիրիայի միասնական պետության կազմում ինտեգրելու ուղիներ, երբ Թուրքիան որոնում է քրդերին ամեն կերպ ճնշելու միջոցներ՛՛, ասում է նա։

Ինչպես Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինն է ասում, իրենք քննարկել են այն հարցը, թե Սիրիայից ամերիկյան ուժերը դուրս բերելուց հետո ինչ իրադրություն կհաստատվի Սիրիայի Արաբական Հանրապետությունում։

Էրդողանի խոսքերով, ՝՝Դրանից հետո կարեւոր է կանխել ռազմական ներկայության վակուումը՛՛։

Վերլուծաբանի խոսքերով, Միացյալ Նահանգներն անկարող է Ռուսաստանին դուրս մղել Սիրիայից։ ՝՝Դա անհնար է։ Ոչ էլ Ռուսաստանը կարող է Սիրիայից դուրս մղել ԱՄՆ-ին։ Այնպես որ նրանք պետք է ինչ որ կերպ գան ինչ որ համաձայնության՛՛, ասում է նա։

Սիրիայում քրդական խնդրին լուծում տալու խնդիրը, Իրանի աջակցությունը վայելող զինված խմբերին Իսրայելի կողմից հարված հասցնելու հնարավորությունը, ինչպես նաեւ այսպես կոչված ՝՝Իսլամական պետություն՛՛ ծայրահեղական խմբավորման կողմից շարունակվող ահաբեկչական վտանգը այն մարտահրավերներից ամենադժվար լուծելի երեք խնդիրներն են, որոնք լուծելու գործընթացը շարունակվելու է այս հանդիպումից հետո դեռ շատ ու շատ երկար ժամանակ։

XS
SM
MD
LG