Մատչելի հղումներ

Իրանի աստիճանաբար աճող ազդեցությունը մտահոգում է ԱՄՆ-ին


Իրանի աստիճանաբար աճող ազդեցությունը մտահոգում է ԱՄՆ-ին
please wait

No media source currently available

0:00 0:02:05 0:00

Աշխարհում եւ մասնավորապես Մերձավոր Արեւելքում Իրանի աճող ներկայության մասին էր երկօրյա վեհաժողովը, որը 6Օ երկրների ներկայացուցիչների մասնակցությամբ անցկացվեց Լեհաստանի մայրաքաղաք Վարշավայում։ ԱՄՆ-ի կողմից վեհաժողովին մասնակցում էին երկրի փոխնախագահ Մայք Փենսը, պետքարտուղար Մայք Փոմփեոն եւ նախագահ Դոնալդ Թրամփի փաստաբան Ռուդի Ջուլիանին։ Վերջինիս խոսքերով, Մերձավոր Արեւելքում խաղաղություն ու անվտանգություն հաստատելու համար հարկավոր է, որ ՝՝Իրանում շարունակվող բռնակալությունում իրականացվի փոփոխություն՛՛։

Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուն էլ կարեւորեց այս վեհաժողովում արաբական երկրների մասնակցությունը։ ՝՝Երկրներ՛՛, որոնք նրա խոսքերով, ՝՝նստում են Իսրայելի հետ՝ Իրանի դեմ պատերազմում ընդհանուր շահերն առաջ տանելու համար՛՛։

Իրանի արտգործնախարար Մուհամեդ Ջավադ Զարիֆն էլ դատապարտում է վեհաժողովին մասնակցելու համար հավելյալ թվով երկրների վրա ճնշումներ բանեցնելու Միացյալ Նահանգների քաղաքականությունը։
՝՝Այդ նպատակի համար նրանք օգտագործում են իրենց ֆինանսական միջոցները, իրենց ազդեցությունն ու ռազմական հզորությունը՛՛, հայտարարեց Զարիֆը՝ ավելացնելով, թե մի շարք մասնակիցներ իրենց տեղեկացրել են, որ վեհաժողովին մասնակցում են այլ տարբերակ չունենալու պատճառով։

Ինչպես քաղաքական վերլուծաբաններից Պյոտր Բուրասն է ասում, իրեն թվում է, որ Թրամփի վարչակազմը շատ չի հոգում Եվրոպայի միասնության համար։ ՝՝Նույնիսկ փորձ է արվում շահարկել Եվրոպայում առկա տարաձայնությունները՛՛, ասում է նա։

Հանդիպմանը չէր մասնակցում Եվրոպական միության արտաքին հարաբերությունների հարցերով պատասխանատու Ֆեդերիկա Մոգերինին։ Չեն մասնակցել նաեւ Չինաստանը, Ռուսաստանը, Լիբանանն ու Պաղեստինի ներկայացուցիչները։

Իսկ քանի դեռ Իրանի ազդեցության դեմ կազմակերպված վեհաժողովն ընթանում էր Վարշավայում, Վաշինգտոնը մեկ միավոր տանուլ տվեց Թեհրանին, երբ Հաագայի Արդարադատության միջազգային դատարանը կայացրեց որոշում հօգուտ Իրանի այն մասին, որ այն կարող է սկսել Միացյալ Նահանգներում դրամական իր հաշիվներն ապասառեցնելու գործընթաց։

XS
SM
MD
LG