Մատչելի հղումներ

Դեմոկրատները նախապատրաստվում են Թրամփի դեմ նախագահական պայքարին


Դեմոկրատները նախապատրաստվում են Թրամփի դեմ նախագահական պայքարին
please wait

No media source currently available

0:00 0:01:56 0:00

ԱՄՆ-ի Դեմոկրատական կուսակցության մի շարք անդամներ հավակնում են երկրի նախագահի պաշտոնին։ Արդեն ինը դեմոկրատներ իրենց թեկնածություններն են ներկայացրել։ Նրանցից Մինեսոթա նահանգը ներկայացնող սենատոր Էմի Քլոբուքարն ասում է, թե իր հիմքը փողը չէ, այլ՝ հաստատակամությունը։

Մասաչուսեթս նահանգը ներկայացնող սենատոր Էլիզաբեթ Ուորենը, որը նույնպես ունի նախագահական ընտրարշավին մասնակցելու հավակնություն, ցանկանում է, իր խոսքերով ասած, ՝՝կառուցել մի Ամերիկա, որը ձեռընտու է բոլորին՛՛։
Նյու Ջըրսիից ընտրված սենատոր Քորի Բուքերը խոստանում է ՝՝բուժել Ամերիկայի ժողովրդի մեջ առկա մասնատվածության վերքերը՛՛։

Ինչպես վերլուծաբաններից Ջոն Ֆորթիերն է ասում, վերջում մնացած գլխավոր թեկնածուները հիմնական աջակցությունը կստանան այն ընտրազանգվածից, որը դժգոհ է Դոնալդ Թրամփի իշխանությունից։ Նրա խոսքերով նշանակալի աջակցություն է ակնկալվում սեւամորթ ամերիկացիների կողմից։

Թեկնածուների խումբը կարող է լինել բազմազան ու բազմաբնույթ, սակայն նրանց հիմնական թիրախը լինելու է մեկը, ասում է վերլուծաբան Լարրի Սաբաթոն։ ՝՝Այն, ինչ լսում եմ եւ այն, ինչ տեսնում եմ, խոսում են այն մասին, որ դեմոկրատներն ընտրելու են այն թեկնածուին, որը կունենա Դոնալդ Թրամփին պարտության մատնելու ամենամեծ հնարավորությունը՛՛, ասում է նա։

Այդ պատճառով Թրամփն արդեն փորձում է Դեմոկրատական կուսակցությանը պատկերել որպես ծայրահեղ ձախ կազմակերպություն, որպեսզի առավել մեծ թվով ընտրողների հետ վանի այդ դեմոկրատներին աջակցելուց։
՝՝Դեմոկրատական կուսակցությունը երբեք այնքան դուրս չի եկել իր հունից, որքան այսօր։ Այս կուսակցությունն այժմ վերածվում է սոցիալիստական կուսակցության՛՛, հայտարարում էր Թրամփը Թեքսասում անցկացված հանդիպման ժամանակ։

Դեմոկրատ թեկնածուների թիվը շարունակում է աճել, եւ նրանց շուտով հավանաբար միանա նաեւ նախկին փոխնախագահ Ջո Բայդընը, որն էլ հավանաբար դառնա Թրամփի դեմ գլխավոր մրցակիցը։

XS
SM
MD
LG