Մատչելի հղումներ

Թրամփը դժգոհ է պատի կառուցման հարցում Կոնգրեսի ղեկավարների միջեւ ձեռքբերված գործարքից


Թրամփը դժգոհ է պատի կառուցման հարցում Կոնգրեսի ղեկավարների միջեւ ձեռքբերված գործարքից
please wait

No media source currently available

0:00 0:01:34 0:00

Մեքսիկայի սահմանին պատ կառուցելու հարցում ԱՄՆ-ի Կոնգրեսի ղեկավարների միջեւ ձեռքբերված փոխզիջումային գործարքում խոսք չկա սահմանին 35Օ կմ երկարությամբ պատ կառուցելու համար 5 միլիարդ 7ՕՕ միլիոն դոլար հատկացնելու մասին։ Ըստ գործարքի, հատկացվում է 1 միլիարդ 4ՕՕ միլիոն դոլար 9Օ կիլոմետրի վրա պողպատե արգելագծեր կառուցելու համար։
Նախագահ Թրամփն ասել է, թե ինքը դժգոհ է կողմերի միջեւ ձեռքբերված համաձայնությունից եւ այժմ ինչ որ կետեր է ավելացնում փաստաթղթում։ ՝՝Մենք ի վերջո ունենալու ենք գեղեցիկ, մեծ ու ամուր պատ՝ թույլ չտալու, որ հանցագործ տարրերը մուտք գործեն մեր երկիր՛՛, ասել է նա։

Սենատի մեծամասնության ղեկավար Միթչ Մաքքոնելը լավատես է, որ նախագահը կստորագրի այս փաստաթուղթը։
Սենատի փոքրամասնության ղեկավար Չաք Շումերն էլ հորդորում է Թրամփին ստորագրել այն՝ հայտարարելով, թե նա չպետք է կրկնի մի քանի ամիս առաջ թույլ տրված սխալը, ինչի պատճառով մասնակիորեն փակվել էին դաշնային հաստատությունները։
Թրամփն ասել է, թե չէր ուզենա, որ դաշնային հաստատությունները նորից փակվեին։ Սակայն շեշտել է նաեւ, թե քննարկելու է այն բոլոր տարբերակները, որոնց արդյունքում պատը կկառուցվի։ Նա նկատի ունի նաեւ երկրում արտակարգ իրադրություն հայտարարելու հնարավորությունը, որն իրեն թույլ կտա պատի կառուցման համար բյուջե հատկացնել առանց Կոնգրեսի համաձայնության։

Իսկ մինչեւ նախագահի սեղանին դրվելը, Կոնգրեսի ղեկավարների միջեւ ձեռքբերված համաձայնությունը անցնելու է Կոնգրեսի երկու պալատներով։

XS
SM
MD
LG