Մատչելի հղումներ

Մոսկվան ու Վաշինգտոնը շարունակում են Վենեսուելային նայել հակադիր անկյուններից


Մոսկվան ու Վաշինգտոնը շարունակում են Վենեսուելային նայել հակադիր անկյուններից
please wait

No media source currently available

0:00 0:01:42 0:00

Ռուսաստանի իշխանությունները Վենեսուելայում ժողովրդական ապստամբությունը համեմատում են Ուկրաինայում վերջին դեպքերի հետ ու մեղադրում ԱՄՆ-ին՝ Վաշինգտոնի համար ոչ բերակամ վարչակարգերը տապալելու նոր փորձի մեջ։

Ինչպես արտգործնախարար Սերգեյ Լավրովն է ասել, ՝՝Լատինական Ամերիկայում ու ողջ աշխարհում ԱՄՆ-ը ունի իր համար անցանկալի կառավարությունների հիմքերը խարխլելու նպատակ ՛՛։

Կրեմլը, որը միլիարդավոր դոլարներ է ներդրել Վենեսուելայում, պաշտպանում է ներկա նախագահ Նիկոլաս Մադուրոյին։ Վերջինիս օրոք երկիրը հայտնվել է տնտեսական փլուզման վտանգի առջեւ, սակայն Մոսկվան Վաշինգտոնին է մեղադրում իրադրությունը սրելու մեջ ու Մադուրոյի իշխանության տապալումը պահանջող ժողովրդին անվանում ծայրահեղականներ։ Եվ դա այն դեպքում, երբ ժողովուրդն արդեն երկար ժամանակ միս չի տեսել խանութներում։ Ինչպես Կարակասի բնակիչներն են ասում, իրադրությունը վատթարանում է օրըստօրե։ ՝՝Մենք այսօր սնվում ենք պահանջվածի կեսի չափով՛՛, ասում են մարդիկ։

Մադուրոյի կառավարության սոցիալիստական սխալ քաղաքականությունը Լատինական Ամերիկայի նախկինում ամենահարուստ այս երկիրը վերածել է աղքատության գոտու, որտեղից արտագաղթել է մի քանի միլիոն մարդ։ Նման պայմաններում է ժողովուրդն ըմբռնում, որ եկել է իշխանությունը տապալելու ժամանակը։ Այստեղ է, որ Մոսկվան պաշտպանում է կոռումպացված վարչակարգին, Վաշինգտոնը՝ Մադուրոյի դեմ ելած ժողովրդին ու նրանց առաջնորդ Հուան Գուաիդոյին։
Սակայն չնայած այս ծայրահեղ հակադարձ դիրքերին, ինչպես վերլուծաբաններն են ասում, ԱՄՆ-ը ու Ռուսաստանը Վենեսուելայի համար չեն գնա սուր առճակատման։ Նրանցից Անա Քուինտանայի խոսքերով, Ռուսաստանը չի կարող պատերազմ մղել երեք ճակատներով, հաշվի առնելով Ղրիմն ու Սիրիան։ ՝՝Եվ չի կարող պատերազմ մղել հատկապես ընդդեմ ԱՄՆ-ի՛՛, ասում է նա։

Թրամփի վարչակազմը հայտարարում է, որ Մադուրոյի իշխանության տապալման դեպքում Վենեսուելան կվերականգնի իր նախկին հմայքն ու նաեւ իր աջակցությամբ կբարգավաճի։ Իսկ այս պահին, քանի դեռ Մադուրոն չի հեռացել, ԱՄՆ-ը սահմանափակվում է այստեղ մարդասիրական օգնություն ուղարկելու առաքելությամբ։

XS
SM
MD
LG