Մատչելի հղումներ

Վենեսուելան միջազգային օգնության համար որոնում է մարդասիրկան միջանցքներ


Վենեսուելան միջազգային օգնության համար որոնում է մարդասիրկան միջանցքներ
please wait

No media source currently available

0:00 0:01:36 0:00

Այսօր, երբ Վենեսուելայում շարունակվում է քաղաքական լարված իրավիճակը, հարեւան Կոլումբիայի տարածքից փորձ արվում Վենեսուելա առաքել 50 տոննա մարդասիրական միջազգային օգնություն: Սակայն ճանապարհին կանգնած է մեծ խոչընդոտ:

Երբ Վենեսուլայի ժողովրդի համար նախատեսված ամերիկյան ու Կոլումբիայի կառավարության կողմից հատկացված օգնությունը մոտեցավ Վենեսուելայի սահմանին, դրա մուտքը Վենեսուելա արգելվեց: Ընդդիմության ղեկավար, ժամանակավոր նախագահ Հուան Գուաիդոն կոչ արեց նախագահ Մադուրոյին հավատարիմ բանակային ուժերին չկանգնել ընդդեմ մարդասիրական օգնության:

Կոլումբիայում ԱՄՆ-ի դեսպան Քեվին Ուիթեյքըրի խոսքերով, ամերիկյան կողմից հատկացվել է 140 միլիոն դոլարի օգնություն եւ սպասվում են նոր առաքումներ:
Վենեսուելայի եւ Կոլումբիայի միջեւ գտնվող Սայմըն Բոլիվարի կամրջի վրայով ամեն օր հազարավոր կոլումբիացիներ ու վենեսուելացիներ են անցնում մի երկրից մյուսը: Սակայն մարդասիրական օգնությունը դեռեւս կանգնած է սահմանին, երբ քաղաքական ճգնաժամի պատճառ դարձած նախագահ Նիկոլաս Մադուրոն արգելում է դրա մուտքը երկիր:

‘’Միակ բանը, որ խնդրում ենք Աստծուց այն է, որ Մադուրոն հեռանա, որ մարդիկ չզոհվեն, եւ որ բախումներ տեղի չունենան’’, ասում են օգնությանն անհամբեր սպասող վենեսուելացիները:

Նրանց խոսքերով, մարդիկ արդեն մեռնում են սովից, իսկ հարեւեան Կոլումբիայից սոխ, բրինձ ու այլ սննդամթերք գնելու համար չունեն բավարար գումար:
Նիկոլաս Մադուրոն, որը շարունակում է կառչած մնալ իշխանությունից, թիկունքում ունենալով բանակի աջակցությունը, արգելում է օգնության մուտքը եւ հայտարարում, թե իր ժողովուրդը չունի արտաքին օգնության կարիք:
Նրա դեմ պայքարի ղեկը ստանձնած Հուան Գուաիդոն որոնում է օգնության առաքման համար մարդասիրական միջանցք բացելու հնարավորություններ:

XS
SM
MD
LG