Մատչելի հղումներ

Վարդան Վարդանյանը միաձայն ընտրվեց ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի փոխնախագահ


ՀՀ Ազգային ժողովի պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի արտահերթ նիստում «ԲարգավաճՀայաստան» խմբակցության պատգամավոր Վարդան Վարդանյանը միաձայն ընտրվեց հանձնաժողովի նախագահի տեղակալի պաշտոնում:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ փետրվարի 11-ին հանձնաժողովի նախագահ ԱնդրանիկՔոչարյանը Վարդանյանի առաջադրման մասին հայտնեց նիստի ներկաներին:

«Քաղաքական խորհրդակցությունների արդյունքում «Բարգավաճ Հայաստան» խմբակցությունն առաջարկել է Վարդան Վարդանյանի թեկնածությունը»,- ասաց Քոչարյանը:

Հանձնաժողովն առաջին նիստում միաձայն հաստատեց նաև հանձնաժողովի աշխատակարգի նախագիծը:

«Աշխատակարգն ամբողջությամբ բխում է Ազգային ժողովի կանոնակարգ օրենքներից: Օրինակելի աշխատակարգ է»,- ասաց հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը:

ՀՀ ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի արտահերթ նիստը հրավիրվել էր հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանի առաջարկով:

XS
SM
MD
LG