Մատչելի հղումներ

Կյանքից հեռացավ ԱՄՆ-ի ամենաերկարատեւ ժամկետն աշխատած կոնգրեսականը


59 տարի ամերիկյան Կոնգրեսում: Շուրջ վեց տասնամյակ Միացյալ Նահանգների Ներկայացուցիչների պալատում Միչիգանի իր ընտրատարածքը ներկայացնող Ջոն Դինգելը հեռացավ կյանքից 92 տարեկանում: Դինգելը աշխատել էր ԱՄՆ-ի բոլոր նախագահների հետ Դուայթ Էյզենհաուերից մինչեւ Բարաք Օբամա: 2014-ին կոնգրեսականը հայտարարեց, որ այլեւս չի վերընտրվելու առողջական խնդիրներ ունենալու պատճառով:

1955-ին Ջոն Դինգելն առաջին անգամ Կոնգրես ընտրվեց մահացած հոր փոխարեն՝ նույն ընտրատարածքում, այնուհետեւ դառնալով ամերիկյան պատմության մեջ ամենաերկար ժամանակաշրջանն աշխատած կոնգրեսականը: Հատկանշական է, որ 2014-ից այդ նույն ընտրատարածքում ԱՄՆ-ի Կոնգրես է վերընտրվում Դինգելի տիկինը՝ ամերիկացի ընտրողները երբեմն պահպանողական են:

Կոնգրեսում իր աշխատանքի ընթացքում Ջոն Դինգելը, կամ «Մեծ Ջոնը» ինչպես նրան անվանում էին բարձր հասակի եւ երբեմն հաստատակամ հայտարարությունների համար, ակտիվորեն աջակցում էր ամերիկյան ավտոարտադրող ընկերություններին, որոնք ավանդաբար լայն ներկայացված են Միչիգանում: Միեւնույն ժամանակ, կոնգրեսական աջակցում էր արտադրության նոր, էկոլոգիապես մաքուր մեթոդների ներդրումը:

Դինգելը սերտ հարաբերություններ ուներ ԱՄՆ-ի նախկին նախագահներ Բարաք Օբամայի եւ Բիլ Քլինթոնի հետ:

Facebook Forum

XS
SM
MD
LG