Մատչելի հղումներ

Վենեսուելայի ճգնաժամն ու գերտերությունների շահերը


ԱՄՆ-ը մեղադրում է Նիկոլոս Մադուրոյին Վենեսուելայի ժողովրդին մարդասիրական օգնության տրամադրումը արգելափակելու մեջ: Վաշինգտոնը որպես երկրի ղեկավար ճանաչում է Խուան Գուայդոյին:

Խուան Գուայդոն նշել է, որ պատրաստ է ընդունել կաթոլիկ եկեղեցու առաջնորդ Հռոմի Պապ Ֆրանցիսկոսի միջնորդությունը, որի մասին խնդրել էր Նիկոլաս Մադուրոն: Սակայն նա ընդգծել է, որ յուրաքանչյուր երկխոսություն պետք է հիմնվի Մադուրոյի հեռացման գործընթացն ապահովելու վրա:

«Ես դիմել եմ բոլորին, ներառյալ Հռոմի Պապ Ֆրանցիսկոսին: Վենեսուելայում որքան հնարավոր է շուտ պետք է անցկացնել ազատ ընտրություններ»,- հայտարարել է Գուայդոն:

Այս պահին Մադուրոն հրաժարվում է հեռանալ՝ չնայած զանգվածային բողոքի ցույցերի և ոստիկանական ուժերի հետ բախմանը, որի արդյունքում զոհվել են տասնյակ մարդիկ:

«Ամեն օր ունենում ենք մարդկային կորուստներ: Յուրաքանչյուր օր կորցնում ենք երեխայի կյանք սովի պատճառով: Եկել է անհապաղ փոփոխությունների ժամանակը»,- հայտարարում է Գուայդոն

ԱՄՆ-ը և շուրջ 50 երկրներ ճանաչել են Գուայդոյին որպես ժամանակավոր առաջնորդ: ԱՄՆ-ի հատուկ բանագնացը Վենեսուելայի հարցով Էլիոտ Աբրամսը ընդգծում է, որ Մադուրոն իր ժողովրդին պատանդ է պահում Վենեսուելայում:

«Գուայդոն կոչ է անում մարդասիրական օգնություն ցույց տալ իր ժողովրդին, իսկ Մադուրոն շարունակում է արգելափակել միջազգային մարդասիրական օգնության մուտքը երկիր և վենեսուելացիներին զրկում անհրաժեշտ օգնությունից»,- նշել է բանագնացը:

ԱՄՆ-ի նախագահը չի բացառել ռազմական ներխուժման հնարավորությունը Վենեսուելա: ԱՄՆ-ի հարավային զինված ուժերի հրամանատար, ծովակալ Քրեգ Ֆոլերը հայտարարել է, որ Վաշինգտոնը հետևում է Չինաստանի և Ռուսաստանի գործողություններին Վենեսուելայի հարցում։

«Չինաստանը տնտեսապես հզոր է այսօր և ունի արդարացված տնտեսական և բիզնես շահեր ամբողջ աշխարհում, այդուհանդերձ այն չի հետեւում խաղի ճիշտ կանոններին։ Մյուս կողմից անկում ապրող Ռուսաստանը հիշեցնում վիրավոր արջի, որը իր խաղն է խաղում»,-նշում է Քրեգ Ֆոլերը:

Ֆոլերի կարծիքով Ռուսաստանն աջակցում է Կուբայի, Նիկարագուայի և Վենեսուելայի ռեժիմներին՝ փորձելով ավելի հիմնարար դարձնել հակաամերիկյան քարոզչությունը: Սակայն Քրեգ Ֆոլերն ընդգում է, որ Հարավային Ամերիկայի երկրների մեծամասնությունը ԱՄՆ-ի գործընկերներն են, որոնք աջակցում են ժողովրդավարության զարգացմանը:

Facebook Forum

XS
SM
MD
LG