Մատչելի հղումներ

Վենեսուելայում ռազմական ուժ կիրառելու համար ԱՄՆ-ը ունի լրջորեն մտածելու կարիք


Վենեսուելայում ռազմական ուժ կիրառելու համար ԱՄՆ-ը ունի լրջորեն մտածելու կարիք
please wait

No media source currently available

0:00 0:02:00 0:00

ԱՄՆ-ի նախագահն ասել է, թե Վենեսուելայում ռազմական ուժ կիրառելու տարբերակը չի բացառվում։ Սակայն նա միեւնույն ժամանակ նշել է նաեւ, թե հարկավոր է կրճատել աշխարհի տարբեր հատվածներում ռազմական ծախսատար միջամտությունը։ Նախագահական ամենամյա ուղերձում էլ Դոնալդ Թրամփը հայտարարեց, թե ՝՝Մեծ երկրները երբեք չեն մղում անվերջ պատերազմներ՛՛։


ԱՄՆ-ը, Լատինական Ամերիկայի մեծ մասը եւ Եվրոպան Վենեսուելայի ընդդիմության ղեկավար Հուան Գուաիդոյին ճանաչել են այդ երկրի ժամանակավոր նախագահ՝ հենվելով այն հանգամանքի վրա, որ նախագահ Նիկոլաս Մադուրոն անցյալ տարվա ընտրություններում հաղթող է ճանաչվել ընտրակեղծիքների արդյունքում։
Մադուրոյին ռազմական ուժով հեռացնելու կողմնակիցներն ասում են, թե Վենեսուելայի բնակչության ճնշող մեծամասնությունն է դրան կողմնակից։
՝՝Ժառանգություն՛՛ հիմնադրամից Անա Քուինտանայի խոսքերով օրինակ, ՝՝Վենեսուելայում մարդիկ ասում են, թե կոռումպացված կառավարությանը հնարավոր է հեռացնել միայն ուժի կիրառմամբ՛՛։
Նրանք, ովքեր դեմ են ռազմական ուժ կիրառելուն, ասում են, թե Վենեսուելայի ճգնաժամը որեւէ կերպ չի սպառնում ԱՄՆ-ի անվտանգությանը։

Ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջոն Բոլթոնի նոթատետրի վրա լրագրողները նկատել են ՝՝5ՕՕՕ թվակազմով զորքեր դեպի Կոլումբիա՛՛ արտահայտությունը, ինչն առաջ է բերել մտայնություն, որ Ամերիկան արդեն կարող է զորքեր ուղարկել դեպի Կոլումբիա։ Սակայն եթե նույնիսկ այդ գործողությունն ունենա պարզապես կայունություն հաստատելու նպատակ, կարող է ի վերջո վերածվել Վենեսուելայի զինված ուժերի հետ երկարատեւ հակամարտության։ Իսկ նման դեպքերում երկրի ներսում մեծանում է այդ երկրի ղեկավարի նկատմամբ աջակցությունը՝ դատապարտելով օտար ուժերի ներկայությունը։
Այնպես որ, ասում է լատինաամերիկյան հարցերով վերլուծաբան Ալեքսանդր Մեյնը, ՝՝Եթե Սպիտակ տան նպատակը Վենեսուելայում վարչակարգի փոփոխությունն է, ուրեմն պիտի հստակ գիտակցի, որ ռազմական գործողությունը կարող է տալ հակառակ ազդեցություն՝ ավելի խորացնելով ԱՄՆ-ի դեմ հակակրանքը։


Ինչ վերաբերում է Կանադային ու լատինաամերիկյան երկրներին, ապա պետք է ասել, որ նրանք նույնպես նախազգուշացնում են արտաքին ռազմական ուժ կիրառելու վտանգի մասին։

XS
SM
MD
LG