Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանը մեղադրում է Միացյալ Նահանգներին՝ Վենեսուելայի նախագահ Նիկոլաս Մադուրոյին իշխանությունից հեռացնելու ջանքերում ցուցաբերած ՝՝իմպերիալիստական քաղաքականություն վարելու՛՛ մեջ։
Երկրի խորհրդարանում արտասանած ելույթի ժամանակ Էրդողանը ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփին է հղել հրապարակային հարց՝ ՝՝Ի՞նչ իրավունք դուք ունեք այլ նախագահ նշանակելու հարցում։ Որտե՞ղ է ձեր ժողովրդավարությունը։ Ինչպե՞ս կարելի է դա համարել ընդունելի՛՛, ասում էր Էրդողանը։
Այսօր, երբ Վաշինգտոնը եւ Եվրոպական միությունը Վենեսուելայի ընդդիմության ղեկավար Հուան Գուաիդոյին ճանաչում են որպես այդ երկրի ժամանակավոր նախագահ, Մադուրոյի նկատմամբ Էրդողանի ուժեղ աջակցությունը վերջինիս մեկ անգամ եւս դնում է արեւմտյան իր դաշնակիցների հետ ուժեղ հակասության մեջ։
Մադուրոյի ընդդիմադիրները մեղադրում են նրան Վենեսուելայում ժողովրդավարությանը վնասելու մեջ եւ դատապարտում փլուզված տնտեսության համար։