Մատչելի հղումներ

Արամ Ա-ն շնորհակալություն է հայտնել Մակրոնին ապրիլի 24-ը Ֆրանսիայում Հայոց ցեղասպանության հիշատակի ազգային օր հռչակելու համար


Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոս Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Առաջինը շնորհակալական նամակ է հղել Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնին՝ ողջունելով ապրիլի 24-ը Ֆրանսիայում Հայոց ցեղասպանության հիշատակի ազգային օր հռչակելու որոշումը:

«Արմենպրես»-ն այս մասին տեղեկացավ Կիլիկիո կաթողիկոսարանի մամլո դիվանից:

Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը Ֆրանսիայի հայկական կազմակերպությունների համակարգող խորհրդի ամենամյա ընթրիքին, որը կայացել է փետրվարի 5-ին, ապրիլի 24-ը հայտարարել է Հայոց ցեղասպանության հիշատակի ազգային օր: Մակրոնը նաև նշել էր, որ անձամբ է տեղյակ պահել Էրդողանին իր որոշման մասին: Թուրքիայի նախագահի խոսնակ Իբրահիմ Քալընն արձագանքել էր՝ Մակրոնին մեղադրելով քաղաքական նպատակներով պատմական իրադարձությունները գործիք դարձնելու մեջ: Ընթրիքին Մակրոնը նաև հարգանքի տուրք է մատուցել աշխարհահռչակ շանսոնյե Շառլ Ազնավուրի հիշատակին: Ֆրանսիան Հայոց ցեղասպանությունը ճանաչել է 2001թ. օրենքի ուժով, իսկ 2016թ. քրեականացրել է Հայոց ցեղասպանության ժխտումը:

XS
SM
MD
LG