Մատչելի հղումներ

Ռուսաստանը Մադուրոյին աջակցում է Վաշինգտոնին հակադրվելու համար, ասում են վերլուծաբանները


Ռուսաստանը Մադուրոյին աջակցում է Վաշինգտոնին հակադրվելու համար, ասում են վերլուծաբանները
please wait

No media source currently available

0:00 0:01:54 0:00

Ռուսաստանի արտաքին գործերի նախարարության շենքում չեն բացակայում խորհրդային ժամանակների խորհրդանիշները: Սակայն սրանք սոցիալիզմից մնացած վերջին հիշատակներն են: Եվ սոցիալիզմի գաղափարախոսությունը չէ Նիկոլաս Մադուրոյին Վենեսուելայում Կրեմլի կողմից աջակցություն հայտնելու պատճառը: Ինչպես վերլուծաբան Պավել Ֆենգենհաուերն է ասում, ‘’Պուտինը Եվրոպայում աջակցում է արմատական աջերին ու պոպուլիստներին, լատինաամերիկյան երկրներում` ձախերին, երբ իր երկրի ներսում հիմնական գաղափարախոսությունը հակաամերիկանիզմն է’’:

Վենեսուելայում Մադուրոյի կառավարության դեմ ամերիկյան նոր պատժամիջոցների պատճառով ռուսական ‘’Լուկօյլ’’-ը սառեցրել է Վենեսուելայի նավթային պետական ընկերության հետ իր կապերը: Սակայն ինչպես վերլուծաբաններից Անդրեյ Կորտունովն է ասում, Կարակասի ու Մոսկվայի միջեւ առեւտրային կապերից առավել կարեւորվում է ռազմական համագործակցությունը:
Վենեսուելայում կյանքի պայմանները ստիպել են, որ մի քանի միլիոն մարդ հեռանա այստեղից: Սակայն նրանցից միայն շատ քչերն են ուղղություն վերցրել դեպի Ռուսաստան:

Նրանցից Ռաֆայել Դանիլան շատ է ուզում, որ իր երկրում տեղի ունենա իշխանափոխություն, չնայած այն հանգամանքին, որ իրեն ապաստան տված Ռուսաստանը պաշտպանում է այն վարչակարգին, որի պատճառով ինքը հեռացել է հայրենիքից: Նրա կարծիքով, տարբերությունը մեծ է Ռուսաստանի կառավարության եւ ռուս ժողովրդի միջեւ: ‘’Կառավարությունն իհարկե ունի առեւտրային իր շահերը, նաեւ Վենեսուելայում քաղաքական փոփոխության նկատմամբ իր մտահոգությունները’’, ասում է նա, երբ իր հայրենիքում այնքան է լարված իրադրությունը, որ նախագահի աթոռից կառչած Մադուրոն արգելում է մարդասիրական օգնություն առաքող շարասյան մուտքը երկիր, քանի որ այն ուղարկվել է նրա մրցակից ու ԱՄՆ-ի համակրանքը վայելող Հուան Գուաիդոյի խնդրանքով:

XS
SM
MD
LG