Մատչելի հղումներ

Բրեքզիթի շուրջ իրավիճակը մնում է անորոշ


Բրեքզիթի շուրջ անորոշ իրավիճակն իր ազդեցություն է թողնում գործարար միջավայրի վրա: Վերջերս Nissan ընկերությունը հայտարարեց, որ դուրս է գալիս Մեծ Բրիտանիայից: Սա արդեն երրորդ դեպքն է, երբ Բրեքզիթի արդյունքում խոշոր բիզնեսը դադարեցնում է իր գործունեությունը Մեծ Բրիտանիայում։

Մեծ Բրիտանիան երկար տարիներ կարևոր գործընկեր էր ճապոնական ընկերությունների համար: Nissan ընկերության Մեծ Բրիտանիայից հեռանալու որոշումը ազդակ հանդիսացավ հարաբերությունների վերանայման համար:

«Մտահոգիչ է, որ դա պայմանավորված էր Բրեքզիթի շուրջ անորոշությամբ, և կարծում եմ սա լուրջ ազդանշան է բոլորիս, որ եկել է ժամանակն այս անորոշությանը վերջ տալու»,- հայտարարել է Մեծ Բրիտանիայի բիզնեսի, էներգետիկայի եւ արդյունաբերական ռազմավարության հարցերի նախարար Գրեգ Քլարք։

Իսկ այդ ընթացքում Ճապոնիան և Եվրամիությունը շարունակում են խորացնել հարաբերությունները: Օրերս Ճապոնիա այցելած Գերմանիայի կանցլեր Անգելա Մերքելը նշել է, որ Բրեքզիթի վերաբերյալ համաձայնագիրը դեռ կարող է իրականացվել, սակայն ըստ Գերմանիայի ղեկավարի, անհրաժեշտ է , որ Մեծ Բրիտանիան հստակեցնի իր մոտեցումները:

Բրեքզիթի համաձայնագրի շուրջ պահպանվում են տարաձայնություններ:

Խնդիրներից մեկը իռլանդական հարցի շուրջ է: Մասնավորապես Մեծ Բրիտանիան պահանջում է փոփոխություններ մցնել իռլանդական սահմանային հարցում, որի պահպանման դեպքում Բրիտանիան կշարունակի կախված լինել Եվրամիության օրենսդրությունից մինչև նոր առևտրային պայմանագրի կնքումը: Դրա հիմնական նպատակն է խուսափել Հյուսիսային Իռլանդիայի և Իռլանդական Հանրապետության միջև սահմանային արգելքների ստեղծումից, որը Բրեքզիթի պարագայում դառնում է Եվրամիության արտաքին սահման:

Այս դրույթի վերանայումը կարող է հանգեցնել ԵՄ այլ անդամ պետությունների պահանջին սահմանային հարցերի վերանայման համար: Մասնավորապես Իսպանիայի ու Հիբրալթարի միջև:

«Դաշինքի որոշ անդամ երկրներ, օրինակ Իսպանիան, կարող են նման պահանջներ առաջ քաշել: Դրան նպաստում են նաև քաղաքական զարգացումները, մասնավորապես գալիք ԵՄ ընտրությունները»,- նշում է ԵՄ օրենսդրության գծով փորձագետ Ալբերտո Ալեմանոն:

Ստեղծված կացությունն ընդգծում է այն բոլոր դժվարությունները, որոնք առաջ են գալիս Բրեքզիթի պարագայում: Եվ այս ամենը դեռևս գործընթացի սկիզբն է:

Facebook Forum

XS
SM
MD
LG