Մատչելի հղումներ

Starbucks-ի նախկին ղեկավարը ցանկանում է մասնակցել նախագահական ընտրություններին


Starbucks ընկերության նախկին ղեկավար Հովարդ Շուլց
Starbucks ընկերության նախկին ղեկավար Հովարդ Շուլց

Starbucks ընկերության նախկին ղեկավար Հովարդ Շուլցի հայտարարել է, որ մտադիր է մասնակցել 2020 թվականի նախագահական  ըտնտրություններին որպես անկախ թեկնածու: Դեմոկրատները մտահոգված են, որ Շուլցի առաջադրումը կարող է օգնել նախագահ Թրամփի վերընտրվելուն

Starbucks ընկերության նախկին ղեկավար Հովարդ Շուլցը չի բացառել իր առաջադրումը գալիք նախագահական ընտրություններում որպես անկախ թեկնածու:

«Անհրաժեշտ է վերափոխել այս համակարգը, քանի որ այս մարդկանց հետաքրքրում են միայն իրենց շահերը: Մենք կարող ենք ավելի արդյունավետ գործել, եթե համախմբվենք: Փոփոխության ժամը եկել է»,- ասել է Շուլցը:

Վերջինիս որոշումը քննադատության է ենթարկվել դեմոկրատների կողմից, ովքեր մտավախություն ունեն, որ Starbucks ընկերության նախկին ղեկավարի առաջադրումը կարող է օգնել նախագահ Թրամփին վերընտրվելու հարցում:

Մի շարք դեմոկրատներ արդեն հայտարարել են իրենց առաջադրման մասին, ներառյալ Կալիֆոռնիայի սենատոր Քամալա Հարիսը:

«Մենք այստեղ ենք, քանի որ ամերիկյան երազանքն ու ամերիկյան ժողովրդավարությունը վտանգի տակ է»,- հայտարարել է սենատոր Հարիսը:

Վերլուծաբանները կիսում են դեմոկրատների մտահոգությունը:

«Երկիրը փորձեց նախագահի պաշտոնում միլիարդատեր գործարարի, ով չուներ պետական ծառայության որեւէ փորձ, այս փորձությունն այդքան էլ հաջող չի ընթանում, չեմ կարծում որ արժե այսպիսի ռիսկի դիմել մեկ անգամ եվս», նշում է Բրուքինգս հաստատության վերլուծաբան Էլեյն Քամարքը:

Փորձագետների կարծիքով այսօրվա պառակտված քաղաքական դաշտի ու բևեռացված հասարակության պարագայում անկախ թեկնածուի գործոնը կարող է վճռորոշ դեր խաղալ: Այժմ կարևոր հարցերից է, թե ինչ թեկնածուներ կառաջադրվեն Դեմոկրատական կուսակցության կողմից։

«Ամեն ինչ կախված է նրանից, թե ինչպիսի թեկնածու կառաջադրեն դեմոկրատները, ով կարող է համախմբել կուսակցության ակտիվ զանգվածին և կանխել անկախ թեկնածուի առաջադրումից եկող վտանգը: Վերջիններս, օրինակ կանաչները, կարող են 2-3 տոկոս ձայներ հավաքել, որն իր ազդեցությունը կթողնի ընտրական գործընթացի վրա»,- ընդգծում է Լարի Սաբաթոն Վիրջինիայի համալսարանից:

Անկախ նրանից կմասնակցի Հովարդ Շուլցը հաջորդ տարվա ընտրություններին, թե ոչ, դրանք խոստանում են լինել չափազանց մրցակցային և լի անակնկալներով:

Facebook Forum

XS
SM
MD
LG