Իսպանիայի մայրաքաղաք Մադրիդում Վենեսուելայի հյուպատոսության աշխատանքները երկուշաբթի օրը շարունակվում էին բնականոն հունով, չնայած նրան, որ Իսպանիան հանդես եկավ Վենեսուելայի ընդդիմության ղեկավար Հուան Գուաիդոյին որպես երկրի ժամանակավոր նախագահ ճանաչելու մասին հայտարարությամբ:
Մի քանի րոպե անց այն բանից հետո, երբ Իսպանիայի վարչապետ Պեդրո Սանչեզը հանդես եկավ այս հայտարարությամբ, Մադրիդում Վենեսուելայի հյուպատոսությունում աշխատող վենեսուելացիները հայտարարեցին, թե ուրախությամբ են ընդունում Վենեսուելայում ազատ ու արդար ընտրություններ անցկացնելու Սանչեզի կոչը: Նրանց խոսքերով, չնայած Վենեսուելայում ընթացքող քաղաքական լարված իրադրությանը, հյուպատոսության աշխատանքներն ընթանում են բնականոն հունով:
Իսպանիայում է գտնվում Եվրոպայում վենեսուելացիների ամենամեծ համայնքը: Այստեղ ներկայումս բնակվում է մոտ 95 հազար վենեսուելացի: Նրանց մեծ մասը կողմ է երկրում քաղաքական փոփոխությանը: Մադրիդի կենտրոնական հրապարակում են հավաքվում հազարավոր վենեսուելացիներ` բողոքելու ընդդեմ Մադուրոյի կառավարության: