The New York Times-ին տված հարցազրույցում նախագահը կրկին ակնարկել է, որ կարող է արտակարգ դրություն հայտարարել իրեն վերապահված լիազորությամբ՝ Կոնգրեսին շրջանցելու և պատի կառուցման համար ֆինանսավորում ապահովելու նպատակով:
Այդ ընթացքում Պենտագոնը հայտարարել է, որ հավելյալ 3500 զինվորականներ է ուղարկում ԱՄՆ-ի հարավային սահմաններ, ովքեր պետք է աջակցեն սահմանային անվտանգության պահպանմանը:
Սահմանապահ ստորաբաժանումներն այս օրերին Մեքսիկայի հետ սահմանին անցկացրեցին մի շարք զորավարժություններ: Հազարավոր ներգաղթյալներ Կենտրոնական Ամերիկայից փորձում են անօրինական կերպով ներթափանցել այս սահմանով Միացյալ Նահանգներ:
Եթե Թրամփը արտակարգ դրություն հայտարարի, ամենայն հավանականությամբ դեմոկրատները կփորձեն վիճարկել որոշումը դատական կարգով: Նրանք դեմ են որևէ տեսակի ֆինանսավորման պատի կառուցման համար:
Մյուս տարբերակն այն է, որ եթե կողմերը չգան ընդհանուր հայտարարի, նախագահ Թրամփը կարող է կրկին դադարեցնել կառավարության ֆինանսավորումը:
Facebook Forum