Մատչելի հղումներ

Վենեսուելայում պայքար է գնում նախագահի պաշտոնակատարի ու նախագահի պաշտոնից կառչածի միջեւ


Վենեսուելայում պայքար է գնում նախագահի պաշտոնակատարի ու նախագահի պաշտոնից կառչածի միջեւ
please wait

No media source currently available

0:00 0:01:55 0:00

Վենեսուելայի խորհրդարանի կողմից երկրի ժամանակավոր նախագահ հռչակված Հուան Գուաիդոն լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասել է, թե հատուկ ոստիականական ուժերը իր բացակայության ժամանակ գնացել են իր տուն եւ փնտրել իր կնոջը, որը եղել է տանը` քսան ամսական դստեր հետ: Գուաիդոն շնորհակալություն է հայտնում հարեւաններին` իր կնոջը պաշտպանելու համար:

Գործակալների այցը Գուադոյի տուն տեղի է ունեցել, երբ վերջինս Վենեսուելայի համալսարանում իր ծրագիրն էր ներկայացնում երկրի ապագայի մասին: Երկիր, որն այսօր գտնվում է աղքատության մեջ, տնտեսությունը` շարունակում անկումը, կառավարությունը` գտնվում քրեական աշխարհի ազդեցության ներքո:

ԱՄՆ-ի փոխնախագահ Մայք Փենսը հինգշաբթի օրը գովեստի խոսքեր է ասել թմրանյութերի առեւտրի դեմ պայքարի գործակալության հասցեին, որը կապեր է հայտնաբերել Մադուրոյի վարչակարգի եւ թմրանյութերի անօրինական առեւտրի ցանցերի միջեւ:

Նրա խոսքերով, սկսվել է հետաքննություն եւ արդեն ներկայացվել են մեղադրանքներ Մադուրոյի ընտանիքի եւ նրա ներքին շրջանակի մի շարք անդամների դեմ: ‘’Եվ այժմ այս երկրի ղեկին մենք տեսնում ենք ժամանակավոր նախագահ’’, ասել է Փենսը:

Սակայն Վենեսուելայի սոցիալիստ առաջնորդ Մադուրոն այս երկրում դեռեւս ունի մեծաթիվ աջակիցներ, որոնք ասում են, թե նրան ընտրել են ընտրությունների արդյունքում: Իսկ Գուաիդոյին ԱՄՆ-ի աջակցությունը, նրանց խոսքերով, հարուստներին պաշտպանելու նպատակ ունի: ‘’Այս մարդուն մենք չենք ընտրել’’, ասում են նրանք:

Մադուրոյի կողքին է շարունակում մնալ այս պայքարի գլխավոր ուժ համարվող բանակը: Սակայն մեծաթիվ վերլուծաբաններ են ասում, որ այդ աջակցությունը չի կարող երկար շարունակվել, քանի որ հրամանատարությունը լավ գիտի, որ իրենց համար նախատեսված բյուջեն արդեն վերջանում է:

Այնպես որ, Մադուրոն արդեն ցույց է տալիս ընդդիմության հետ բանակցելու պատրաստակամություն, ինչի մասին խոսելիս նախկինում նա պարզապես կտար քմծիծաղ:

XS
SM
MD
LG