Մատչելի հղումներ

Ու՞մ է աջակցում բանակը Վենեսուելայում


Վաշինգտոնը փորձում է ճնշում գործադրել Վենեսուելայի զինվորականների վրա՝ ստիպելով նրանց հրաժարվել սոցիալիստ նախագահ Նիկոլաս Մադուրոյին աջակցելուց։

Վենեսուելայի բանակի բարձրաստիճան սպայակազմը հավատարիմ է մնացել նախագահ Նիկոլաս Մադորոյին՝ չնայած երկրում առկա սննդամթերքին պակասի և բռնաճնշումներին: Վերջին զարգացումները թերեւս որոշակի քննություն են Վենեսուելայի զինվորական վերնախավի համար:

Այս շաբաթ Վաշինգտոնը պատժամիջոցներ սահմանեց Վենեսուելայի նավթային ոլորտի նկատմամբ՝ երկրի խորհրդարանի նախագահ Խուան Գուադոյին ճանաչելով Վենեսուելայի անցումային ղեկավար:

Վենեսուելան աշխարհում ամենամեծ նավթային պաշարներ ունեցող երկրներից է, որը սակայն հայտնվեց ճգնաժամային վիճակում նավթի գնի անկումից հետո:

Ընդդիմությունը պնդում է, որ Մադուրոն լեգետիմ չէ, քանի որ ընտրվել է անցած տարվա ընտրություններում ընդդիմության մեծ մասին հեռացնելուց հետո:

Մադուրայի առաջին ժամկետի ավարտից հետո Գուայդոն ստանձնեց նախագահի պարտականությունները: Վերջինիս ճանաչեցին շուրջ 20 երկրներ ներառյալ Բրազիլիան ու Կոլումբիան:

Գուայդոն առաջարկեց համաներում հաստատել այն զինվորականների նկատմամբ, ովքեր կհամաձայնվեն այլևս չաջակցել Մադուրոյին: Որոշ տեղեկությունների համաձայն բանակային կազմի միջին օղակներում առկա է դժգոհություն՝ կապված ընդդիմությանը ճնշելու հրամանների հետ: Օրինակ ԱՄՆ-ում Վենեսուելայի պաշտպանության ատաշե գնդապետ Խոսե Սիլվան վերջերս իր աջակցությունն էր հայտնել Գուայդոյին:

«Իմ ուղերձն է զինված ուժերին: Մի գործեք ձեր ժողովրդի դեմ: Մեզ զենք են տվել, որ մենք պաշտպանենք մեր պետության ինքնիշխանությունը»,- հայտարարել է Սիլվան:

Մադուրոն իր հերթին ջանքեր է գործադրել բարձրաստիճան սպաների աջակցությունը ստանալու ուղղությամբ: Նրանց տրվել են շատ արտոնություններ: Վերջիններիցս ոմանց կասկածում են նաև թմրանյութերի շրջանառության մեջ:

Մադուրոն օգտագործել է զինված ուժերիը՝ ընդդիմության ցույցերը ճնշելու համար: Զինվորականության ներքաշումը հանգեցրել է բռնաճնշումների և բռնությունների լայն ալիքի, ուստի միայն համաներման խոստումը կարող է բավարար չլինել, որպեսզի վերջիններս դադարեցնեն իրենց աջակցությունը Մադուրոյին:

«Կարծում եմ նրանք չունեն վստահություն, որ եթե հրաժարվեն իշխանությունից կամ Մադուրային աջակցելուց, նրանց պատասխանատվության չեն ենթարկի»,-ասում է Մայքլ Շիֆթերը Միջաեմերիկյան երկխոսություն հաստատությունից:

Մադուրոն իր հերթին հայտնել է, որ զինված ուժերը մնում են իրեն հավատարիմ և ընդգծել իր պատրաստակամությունը բանակցելու ընդդիմության հետ:

Facebook Forum

XS
SM
MD
LG