Մատչելի հղումներ

Թրամփը հանդես կգա նախագահական ուղերձով, երբ շարունակվում են դեմոկրատների հետ հակասությունները


Այն բանից հետո, երբ վերաբացվեցին ԱՄՆ-ի մասնակիորեն փակ դաշնային հաստատությունները, Կոնգրեսի ու նախագահի միջեւ սկսվեցին սահմանային անվտանգության շուրջ փոխզիջումային լուծում գտնելու աշխատանքներ։ Եվ եթե մինչեւ փետրվարի 15-ը լուծում նորից չգտնվի, Թրամփը չի վարանի կառավարությունը նորից փակելու հարցում։
Սակայն, եթե փոխզիջում գտնվի պատի կառուցման հարցում, դեռեւս շատ հարցեր կմնան չլուծված, երբ դեմոկրատները մեծամասնություն են կազմում Ներկայացուցիչների պալատում։

Վերլուծաբան Ստիվ Բիլլեթը կարծում է, որ Սպիտակ տանը դեռեւս սպասվում է քաոսային իրավիճակ։ Մյուս խնդիրը շարունակելու է մնալ Մյուլլերի ղեկավարությամբ անցկացվող հետաքննությունը, երբ դեմոկրատները չեն խուսափի գործուն հետաքննչակած գործընթացներին մասնակցելուց։

Հիշենք, որ ընթացքը կարծես ավելի է սեղմում օղակը։ Անցյալ շաբաթ էր, որ քրեական մեղադրանքներ հարուցվեցին Թրամփի վաղեմի բարեկամ ու խորհրդական Ռոջեր Ստոունի դեմ։
Մյուս կողմից ՝՝Թրամփ՛՛ հյուրանոցային ցանցն է կանգնել դատական մի շարք հայցերի առջեւ, ըստ որոնց, արտասահմանցի պաշտոնական հյուրերից ստացվող շահույթը ոտնահարում է կաշառակերության ու գայթակղությունների դեմ պայքարի մասին օրենքը։
Թրամփը հերքում է նման մեղադրանքները։ Նրա փաստաբանները պնդում են, որ կան պատճառներ այն բանի համար, թե ինչու են օտար երկրների կառավարությունների ներկայացուցիչները ցանկանում հանգրվանել Թրամփ հյուրանոցում։ ՝՝Եվ դժվար է ապացուցել, որ դա նրանք անում են Թրամփին շողոքորթելու համար՛՛, ասում են փաստաբանները։

Ահա այս մթնոլորտում է Թրամփը պատրաստվում փետրվարի 5-ին հանդես գալ նախագահական իր երկրորդ ուղերձով։

XS
SM
MD
LG