Մատչելի հղումներ

Վենեսուելան սկսում է բողոքի նոր ցույցեր


Վենեսուելան սկսում է բողոքի նոր ցույցեր
please wait

No media source currently available

0:00 0:01:30 0:00

ԱՄՆ-ի նախագահը խորհուրդ է տալիս ամերիկացիներին խուսափել Վենեսուելա ուղեւորվելու հնարավորությունից, չնայած այն հանգամանքին, ասում է նա, որ քաղաքական ճգնաժամի մեջ հայտնված նախագահ Նիկոլաս Մադուրոն համաձայնվել է բանակցել ընդդիմադիրների հետ։
Խորհրդարանական վաղաժամ ընտրություններ անցկացնելու պատրաստակամության մասին Մադուրոյի հայտարարությունը Դոնալդ Թրամփը համարում է ԱՄՆ-ի կողմից սկսված պատժամիջոցների արդյունք։

Մադուրոն ռուսական ՌԻԱ կայանին տրված հարցազրույցի ընթացքում էր ասել, որ պատրաստ է նստել բանակցությունների սեղանի շուրջ՝ ՝՝հանուն Վենեսուելայի՛՛։ Նա սակայն ասել է, թե նախագահական ընտրություններ չեն անցկացվի մինչեւ 2Օ25 թվականը՝ մերժելով ընդդիմության ղեկավար Հուան Գուաիդոյի առաջարկը։
Հիշեցնենք, որ Վենեսուելայի խորհրդանանն անցյալ շաբաթ Գուաիդոյին հռչակեց երկրի ժամանակավոր նախագահ՝ հայտարարելով, որ 2Օ18 թվականի մայիսյան ընտրություններն ազատ չեն եղել։

Մադուրոյի կառավարությունը տեղեկացրել է, որ պատրաստվում են հարցաքննել Գուաիդոյին եւ չի բացառվում նրա ձերբակալությունը։ Իշխանությունները նրան զրկել են ճամփորդելու իրավունքից եւ՝ սառեցրել բանկային հաշիվները։

Ի պատասխան, Գուաիդոն հանդես է եկել բողոքի նոր ցույցեր սկսելու կոչով, հայտարերելով, թե իր ձերբակալությունը ոչինչ է Մադուրոյի օրոք Վենեսուելայի ժողովրդի դժվարությունների համեմատ։

՝՝Այս վարչակարգը ցավոք սրտի չի հոգում Վենեսուելայի ժողովրդի կարիքները։ Փոխարենը, խնդիրները լուծում է ճնշամիջոցներով ու հալածանքներով՛՛, ասել է Գուաիդոն։

Մադուրոյի կողմից նախագահի պաշտոնը ստանձնելուց 6 տարի անց երկրի տնտեսությունը գրանցել է շարունակական անկում։ Այս ընթացքում Վենեսուելայից հեռացել է ավելի քան 3 միլիոն մարդ։
Գուաիդոն կոչ է արել չորեքշաբթի կեսօրին սկսել երկժամանոց բողոքի ցույց՝ պահանջելով զինված ուժերին կանգնել ժողովրդի կողքին։ Նա ներում է խոստանում այն զինվորականներին, որոնք կպաշպանեն իր շարժումը եւ կմերժեն Մադուրոյի կառավարությանը։

Միացյալ Նահանգները Գուաիդոյին ճանաչել է որպես Վենեսուելայի ժամանակավոր նախագահ։

XS
SM
MD
LG