Մատչելի հղումներ

ԱՄՆ-ի պաշտպանության նախարարի պաշտոնակատարի դիրքորոշումը


ԱՄՆ-ի պաշտպանության նախարարի պաշտոնակատարի դիրքորոշումը
please wait

No media source currently available

0:00 0:01:53 0:00

ԱՄՆ-ի պաշտպանության նախարարի պաշտոնակատարը եղել է նախկին նախարար Ջիմ Մեթիսի տեղակալը։ Եթե Մեթիսը 4Օ տարի ծառայել է զինված ուժերում, ապա Շանահանը 3Օ տարի աշխատել է մասնավոր ՝՝Բոինգ՛՛ ընկերությունում։ Եվ ռազմական հարցերով մեծաթիվ փորձագետներ են մտահոգված այն հանգամանքով, որ նա գրեթե չունի ռազմական բնագավառում եւ ընդհանրապես՝ կառավարությունում աշխատանքի փորձառություն։

Նախագահ Դոնալդ Թրամփին իր հրաժարականի մասին դիմումի մեջ Ջիմ Մեթիսը գրել էր, թե հարկավոր է, որ նախագահն ունենա իր հետաքրքրություններին ավելի մոտ կանգնած պաշտպանության նախարար։ Իսկ արդյո՞ք Շանահանը հենց այդպիսի նախարար է։

Ինչպես վերլուծաբան Բիշոփ Գարրիսոնն է ասում, ազգային անվտանգության եւ արտաքին քաղաքականության շուրջ Շանահանի տեսակետները Ջիմ Մեթիսի դիրքորոշման գրեթե արտացոլանքն են։ ՝՝Այսինքն, նույն Մեթիսն է՝ ավելի քիչ փորձառությամբ՛՛, ասում է նա։

Երբ Թրամփն այս ամիս այց կատարեց Պենտագոն, պաշտպանության նախարարի պաշտոնակատարը փորձում էր գոհացնել նրան։ ՝՝Պարոն նախագահ, սա գործի նախարարություն է՛՛, հայտարարում էր նա՝ ընդգծելով իր հավատարմությունը Թրամփին։ Սակայն րոպեներ անց, երբ Թրամփն իր ելույթում փորձում էր քաղաքական հարված հասցնել դեմոկրատ ընդդիմադիրներին, նախարարության աշխատակիցները պատասխանում էին լռությամբ։
Նախագահի հռետորաբանությունը մեծ արձագանք չստացավ, քանի որ ինչպես Շանահանն ասաց երեքշաբթի օրը, ՝՝Պենտագոնն ունի քաղաքականությունից իրեն հեռու պահելու պատասխանատվություն՛՛։

՝՝Ես կարծում եմ՛՛, ասում է վերլուծաբան Թոդ Ռոզենբլումը, ՝՝որ պաշտպանության նախարարի համար կարեւոր է ինչպես ռազմական, այնպես էլ քաղաքացիական առումով, իր էությունը հնարավորին չափ պաշտպանել քաղակաքական գործիք դառնալու հնարավորությունից՛՛։

Այս պատասխանատվությունն է նախարարի համար լինելու առաջնային ու կենտրոնական, երբ մոտենում է 2Օ2Օ թվականի նախագահական ընտրարշավը։

XS
SM
MD
LG