Մատչելի հղումներ

Լոս Անջելեսում ՀՀ գլխավոր հյուպատոսը դատապարտել է հայկական դպրոցների տարածքներում Թուրքիայի դրոշներ փակցնելու միջադեպը


Լոս Անջելեսում Հայաստանի Հանրապետության գլխավոր հյուպատոս Արմեն Բայբուրդյանը դատապարտում է Լոս Անջելեսում հայկական երկու ամենօրյա (Ֆերրահյան և ՀԲԸՄ Մանուկյան-Դեմիրճյան) դպրոցների նկատմամբ իրականացված գործողությունները:

«Մշտական կապի մեջ եմ Լոս Անջելեսի քաղաքային իշխանությունների հետ՝ հետամուտ լինելով այս հարցին և ոստիկանության կողմից իրականացվող հետաքննությանը: Մենք սատար ենք կանգնում լոսանջելեսահայ համայնքի դրսևորած միասնական կեցվածքին այս հարցում»,- «Արմենպրես»-ին տված մեկնաբանությունում ասել է Լոս Անջելեսում ՀՀ գլխավոր հյուպատոսը:

Լոս Անջելեսի ոստիկանությունը հետաքննություն է սկսել 2 հայկական մասնավոր դպրոցների դարպասներին անհայտ անձանց կողմից Թուրքիայի դրոշներ փակցնելու միջադեպերի կապակցությամբ: Ոստիկանության և դպրոցների ներկայացուցիչների խոսքերով՝ անհայտ անձինք երեքշաբթի առավոտյան հայկական 2 դպրոցների դարպասներին փակցրել են Թուրքիայի դրոշներ և հեռացել: Լոս Անջելեսի ոստիկանության մամուլի խոսնակ Ջեֆրի Լին հայտնել է, որ գրանցված միջադեպերը գրանցվել են որպես ատելության հողի վրա իրականացված հանցագործություն: Լոս Անջելեսում հայկական դպրոցների նկատմամբ իրականացված գործողությունները դատապարտել են ԱՄՆ Հայ դատի հանձնախումբը, կոնգրեսականներ Ադամ Շիֆն ու Բրեդ Շերմանը:

XS
SM
MD
LG