Մատչելի հղումներ

՝՝Թալիբանի հետ բանակցություններում հարկավոր չէ ցուցաբերել շտապողականություն՛՛. Աֆղանստանի նախագահ


՝՝Թալիբանի հետ բանակցություններում հարկավոր չէ ցուցաբերել շտապողականություն՛՛. Աֆղանստանի նախագահ
please wait

No media source currently available

0:00 0:01:48 0:00

ԱՄՆ-ի եւ Թալիբանի բանագնացները հայտարարում են, որ համաձայնություն են կայացրել Աֆղանստանի 17 տարի շարունակվող պատերազմն ավարտին հասցնելու ծրագրի շուրջ։ Սակայն, ինչպես վերլուծաբաններն են ասում, մինչեւ խաղաղություն ընկած ճանապարհին առկա են լուրջ խոչընդոտներ։

Քաթարում անցյալ շաբաթ անցկացված բանակցությունների արդյունքում բանագնացները եկել են համաձայնության, որ ԱՄՆ-ը Աֆղանստանից դուրս կբերի մոտ 14 հազար թվակազմով բանակային ուժեր, ինչին ի պատասխան, իսլամիստական այս խմբավորումը կդադարեցնի բռնությունները եւ ապաստան չի տա ահաբեկչական որեւէ խմբավորման անդամի։
Սպիտակ տան խոսնակ Սառա Սանդերսն ասել է, թե բանակցությունները շարունակվելու են, սակայն այլ մանրամասնություններ հրապարակել նա չի ցանկացել։

Աֆղանստանի հարցերով ԱՄՆ-ի հատուկ ներկայացուցիչ Զալմայ Խալիլզադեն անցյալ շաբաթավերջին Քաբուլում հանդիպել է նախագահ Աշրաֆ Ղանիին՝ ներկայացնելու համար բանակցությունների ընթացքը։ Վերջինս կոչ է հղել Թալիբանին, ասելով, թե հարկավոր է ազատվել օտարազգիների նկատմամբ թունավոր վերաբերմունքից, եւ ՝՝ցույց տալով աֆղանական կամք, ընդունել խաղաղություն հաստատելու Աֆղանստանի պահանջը եւ բանակցություններ սկսել նաեւ Աֆղանստանի կառավարության հետ՛՛։ Մի բան, ինչից թալիբների առաջնորդները մինչ այժմ հրաժարվել են՝ կառավարությանը համարելով ՝՝ԱՄՆ-ի խամաճիկներ՛՛։

Ինչպես ԱՄՆ-ի նախկին դեսպան Ջեյմս Դոբբինսն է ասել, երկու կողմերն ընդունել են, որ հակամարտությունը չունի ռազմական եղանակով լուծում։ Այստեղ ամենամեծ խոչընդոտը նա համարում է Աֆղանստանի կառավարության եւ Թալիբանի միջեւ բանակցությունները։ ՝՝Իսկ եթե կողմերը բանակցությունների ընթացքում անտեսեն մարդու իրավունքներին առնչվող խնդիրները, հնարավոր չի լինի հասնել հարատեւ խաղաղության՛՛, ասում են մարդու իրավունքների պաշտպան կազմակերպությունները։ Նրանց խոսքերով, եթե Թալիբանը ներողություն չխնդրի Աֆղանստանի ժողովրդից իր գործած բռնությունների համար, հաշտեցման մասին խոսելն անգամ կլինի անհնար։

Թալիբանն Աֆղանստանը կառավարել է 1996 թվականից մինչեւ 2ՕՕ1 թվականի սեպտեմբերի 11-ի ահաբեկչական հարձակումներից հետո ԱՄՆ-ի կողմից Աֆղանստան իրականացված ներխուժումը։

Նախագահ Ղանին կոչ է անում ԱՄՆ-ին խուսափել շտապողականությունից, որպեսզի Աֆղանստանում նորից չսկսվի քաոս, ինչպես պատահել էր այստեղից խորհրդային զորքերի դուրսբերումից հետո։

XS
SM
MD
LG