Մատչելի հղումներ

ԱՄՆ-ը ունի երեք շաբաթ ժամանակ պատի շուրջ լուծում գտնելու համար


ԱՄՆ-ը ունի երեք շաբաթ ժամանակ պատի շուրջ լուծում գտնելու համար
please wait

No media source currently available

0:00 0:01:24 0:00

ԱՄՆ-ի Սպիտակ տունը տեղեկացնում է, որ նախագահ Դոնալդ Թրամփը ցանկանում է կանխել դաշնային կառավարության եւս մեկ փակում, սակայն հավատարիմ է մնում Մեքսիկայի հետ սահմանին պատ կառուցելու իր ծրագրին, մի բան, որին դեմոկրատները շարունակում են հակադրվել։
Սպիտակ տան խոսնակ Սառա Սանդերսի խոսքերով, ՝՝Նպատակը սահմանային անվտանգությունն է եւ Ամերիկայի ժողովրդին պաշտպանելը։ Եվ շատ լավ կլիներ՛՛, ասում է նա, ՝՝եթե դեմոկրատները եկող երեք շաբաթներն օգտագործեին, իրենց խոսքերով ասած, խելամիտ գործարք կնքելու համար՛՛։

ԱՄՆ-ի դաշնային հաստատնությունները, որոնք մասնակիորեն փակ էին նախորդ 35 օրերի ընթացքում, վերաբացվեցին անցած շաբաթ օրվանից։ Եվ նախագահ Թրամփը Կոնգրեսի անդամներին տվել է երեք շաբաթ ժամանակ՝ սահմանային անվտանգությունը խստացնելու նոր ծրագիր ներկայացնելու համար։ Սակայն նա ասել է նաեւ, թե ինքը միայն 5Օ տոկոսի հույս ունի, որ կոնգրեսականները կներկայացնեն իր համար ընդունելի գործարք։

The Wall Street Journal –ին էլ տված հարցազրույցում նա ասել է, թե չի ընդունելու պատի կառուցման համար 5 միլիարդ 7ՕՕ միլիոն դոլարից պակաս ֆինանսավորման որեւէ առաջարկ։

Իսկ ինչպես Կոնգրեսի բյուջետային հարցերով հանձնաժողովն է տեղեկացնում, դաշնային կառավարության մասնակի փակման ընթացքում պետությունը կորցրել է 11 միլիարդ դոլար։ Վերաբացվելուց հետո այն որոշ չափով կվերականգնվի, սակայն պետությունն այնուամենայնիվ կկորցնի Թրամփի առաջարկած պատի գնի կեսը՝ 3 միլիարդ դոլար։

XS
SM
MD
LG