Մատչելի հղումներ

ԱՄՆ-ը չեղարկել է Դերիպասկայի հետ կապեր ունեցող ռուսական ընկերությունների նկատմամբ գործող պատժամիջոցները


Թրամփի վարչակազմը չեղարկել է օլիգարխ, Վլադիմիր Պուտինի ջերմ աջակից Օլեգ Դերիպասկայի հետ կապեր ունեցող ռուսական ընկերությունների նկատմամբ գործող պատժամիջոցները, չնայած պատժամիջոցներն ուժի մեջ պահելու դեմոկրատների հորդորներին:

Դեմոկրատներն ու որոշ հանրապետականներ պնդում են, որ նշված ընկերությունները, որոնց շարքում են Ռուսաստանի ալյումին արտադրող հսկաներ Ռուսալը, Էն+Գրուպը, ինչպես նաեւ էլեկտրասնուցող Եվրոսիբէներգոն, գտնվել են Դերիպասկայի վերահսկողության ներքո:

Սակայն ԱՄՆ-ի ֆինանսների նախարարությունը կիրակի օրը հայտարարել է, թե այդ ընկերությունները կրճատել են Դերիպասկայի ‘’ուղիղ եւ անուղղակի բաժնեմասն այս ընկերություններում եւ կրճատել նրա վերահսկողությունն այստեղ: Նույն հայտարարության համաձայն, Էն+-ի եւ Ռուսալի ղեկավարների մեծ մասը լինելու են անկախ տնօրեններ, այդ թվում Դերիպասկայի հետ կապեր չունեցող ամերիկացիներ ու եվրոպացիներ:

Հայտարարության մեջ ասված է նաեւ, որ այդ ընկերությունները համաձայնվել են իրենց գործողություններում ապահովել աննախադեպ թափանցիկություն:

ԱՄՆ-ի ֆինանսների նախարարությունն ուժի մեջ է թողել Դերիպասկայի դեմ գործող պատժամիջցոները:


XS
SM
MD
LG