ԱՄՆ-ի իշխանությունները պատրաստվում են մեղադրանք ներկայացնել Մարիա Բուտինային: Ռուս 30-ամյա Բուտինան, որն այժմ պահվում է ԱՄՆ-ի կալանատներից մեկում, ընդունել է ԱՄՆ-ի քաղաքական գործիչների վրա ներգործելու փորձերի մասին իր դեմ հարուցված մեղադրանքը:
ԱՄՆ-ի Վիրջինիա նահանգի կալանտներից մեկում պահվող Մարիա Բուտինայի հայրենի քաղաքն այստեղից գտնվում է 10 հազար կիլոմետր հեռավորության վրա: Արեւմտյան Սիբիրում բնակվող նրա հարազատները համոզված են, որ Մարիան որեւէ մեղք չունի: Օրինակ, հոր կածիքով, իր դուստրը պարզապես ցանկացել է կապեր հաստատել ամերիկացիների հետ:
Սակայն այս ընթացքում փաստբանական ծախսերն ավելանում են, իսկ Կրեմլի քաղաքական աջակցությունից զատ, ընտանիքը չի ստանում ֆինանսական որեւէ աջակցություն:
Ինչպես Մարիա Բուտինայի քույրն է ասում, իրենք պարբերաբար դիմում են մամուլին` իրենց օգնության ձեռք մեկնելու մասին հոդվածներ տպագրելու համար: ‘’Չէ որ ԱՄՆ-ում փաստաբանական ծառայությունները շատ թանկ են’’, ասում է նա:
Բուտինան սովորել է այս քաղաքում եւ այստեղի Իրավական քաղաքագիտության դպրոցում է սկսել քաղաքական իր գործունեությունը: Այստեղ նա ստացել է քաղաքական գործիչների շրջանում լոբիինգի աշխատանքներ ծավալելու հմտություններ:
ԱՄՆ-ի դատախազներն ասում են, թե կան փաստեր այն մասին, որ նա կապեր է ունեցել Ռուսաստանի հետախուզության ծառայողների հետ: Սակայն Ռուսաստանում Մարիային համարում են Վաշինգտոնի ներքին քաղաքական պայքարի զոհ:
Իրավական քաղաքագիտության դպրոցի դասախոսներից Կոնստանտին Էմեշինի կարծիքով, սա ‘’ներքին ամերիկյան խնդիր է, Թրամփի ու նրա ընդդիմադիր դեմոկրատների միջեւ պայքարի արդյունք’’:
Մոսկվայում Բուտինայի գործը համարում են Ռուսաստանի դեմ Արեւմուտքի մի նոր ագրեսիա: Եվ Բուտինայի ընտանիքի անդամները հիմա պարզապես երազում են նրան նորից հանդիպելու մասին: Նա իրեն մեղավոր է ճանաչել ամերիկացի քաղաքական գործիչների վրա ներգործելու մասին իր դեմ հարուցված մեղադրանքով, այդ պատճառով չի բացառվում նրան արտահանձնելու հնարավորությունը: Հավանաբար`ազատազրկման պատիժը կրելուց հետո: Մի բան, որը սարսուռ է անցկացնում առանց այն էլ սառը սիբիրյան այս քաղաքում ապրող նրա հարազատների մարմնով: