Մատչելի հղումներ

Վենեսուելան սպասում է փոփոխության


Վենեսուելան սպասում է փոփոխության
please wait

No media source currently available

0:00 0:01:38 0:00

Վենեսուելայի խորհրդարանը մի քանի օր առաջ երկրի ժամանակավոր նախագահ ընտրեց Հուան Գուաիդոյին, երբ հարյուր հազարավոր ցուցարարներ պահանջում էին նախագահ Նիկոլաս Մադուրոյի հրաժարականը: Մադուրոն այժմ ասում է, թե երկրի դատական իշխանությունները պետք է որոշեն, թե որքանով է այդ քայլը համապատասխանում երկրի օրենսդրությանը: Մադուրոն նաեւ մերժել է նոր ու ժողովրդավարական ընտրություններ անցկացնելու Եվրոպական միության կոչը: Միությունը հայտարարել է, որ հակառակ դեպքում Գուադոյին կճանաչի որպես Վենեսուելայի նախագահ:

‘’Բարեբախտաբար մենք կախյալ չենք Եվրոպայից’’, հայտարարել է Մադուրոն, Եվրոպայի առաջնորդներին անվանելով ‘’Դոնալդ Թրամփի քաղաքականության առջեւ ծնկի եկողներ’’:

Միացյալ Նահանգները եւ մի շարք այլ երկրներ Գուադոյին արդեն իսկ ճանաչել են որպես Վենեսուելայի նախագահ: Մադուրոն հայտարարում է, որ Թրամփն արդեն իսկ խրված է իր իսկ ներքին խնդիրների մեջ եւ նման եղանակով է ուզում շեղել մարդկանց ուշադրությունը:
Միացյալ Նահանգները նախազգուշացրել է Մադուրոյին ուժ չկիրառել ընդդեմ ընդդիմության կամ ԱՄՆ-ի դիվանագիտական անձնակազմի: Իսկ Ռուսաստանը մեղադրում է ԱՄՆ-ին`Վենեսուելայում անհանգստությունները խրախուսելու մեջ: ՄԱԿ-ում Ռուսաստանի մշտական ներկայացուցիչ Վասիլի Նեբենզիան ասել է, թե Վենեսուելայի առաջնորդը ակնհայտորեն վայելում է ժողովրդի լայն աջակցությունը:
Ինչ վերաբերում է Վենեսուելայի ժողովրդին, նրանց մի մասը կարծում է, որ հարկավոր է գնալ երկխոսության, մյուս մասն ասում է, թե հոգնել են սուտ խոստումներից եւ հիմա եկել է իշխանափոխության ժամանակը:


Մադուրոն շարունակում է վայելել երկրի զինված ուժերի աջակցությունը: Սակայն այն, որ Վաշինգտոնում Վենեսուելայի ռազմական կցորդը կոչ է արել Վենեսուելայի բանակին ճանաչել Գուաիդոյին որպես ժամանակավոր նախագահ, գուցե խոսում է նաեւ զինված ուժերում փոփոխության նկատմամբ համակրանքի աճի մասին:


XS
SM
MD
LG