Մատչելի հղումներ

Երբ տեղի կունենա Թրամփ-Կիմ Չեն Ըն երկրորդ գագաթաժողը


Վերջերս հարապարկվել են երկու նոր զեկույցներ, որոնք ընդգծում են Հյուսիսային Կորեայի միջուկային ծրագրի սպառնալիքը: Սպիտակ տունը շարունակում է աշխատանքներ տանել երկու երկրների ղեկավարների գագաթաժողը նախապատրաստելու ուղղությամբ:

Հյուսիսկորեական միջուկային զենքի ծրագիրը լուրջ սպառնալիք է: Դրա մասին է վկայում Ռազմավարական եւ միջազգային հետազոտությունների կենտրոնի զեկույցը:

Զեկույցի հեղինակ Լիզա Քոլինսը նշում է, որ Հյուսիսային Կորեայի բալիստիկ հրթիռների և միջուկային զենքի ծրագրերը շատ ավելի մեծ են, քան դրա մասին տեղյակ է հանրությունը: Ըստ հեղինակի, դրանք ևս մեկ անգամ ապացուցում են ԱՄՆ-ի կառավարական զեկույցների բացահայտումները, որոնք հրապարակվել են անցած շաբաթ:

Հունվարի 18-ին Սպիտակ տունը հայտարարել է, որ հաջորդ ամիս տեղի կունենա նախագահ Թրամփի և Կիմ Չեն Ընի հաջորդ հանդիպումը:

«Կիմ Չեն Ընը սպասում է այդ հանդիպմանը, ինչպես նաև ես: Մենք մեծ առաջընթաց ենք գրանցել, որը չի արձանագրել մամուլը»,- ասել է նախագահ Թրամփը:

Սակայն փորձագետներից շատերը որևէ առաջընթաց չեն տեսնում հունիսյան հանդիպումից ի վեր:

«Մենք ականատես եղանք այս հաշտեցման գործընթացին, սակայն որևէ բովանդակություն դրա մեջ դեռևս չկա: Անհրաժեշտ է հասկանալ տեսնել այնպիսի գործընթաց, որը թույլ կտար երկու կողմերին շարժվել առաջ»,- ասում է Արտաքին հարաբերությունների խորհուրդ հաստատության փորձագետ Սքոթ Սնայդերը:

Փորձագետները կարծում են, որ եթե երկրորդ գագաթաժողովը ևս լուրջ բովանդակային արդյունքներ չգրանցի, ապա դա կարող է ավելի վատթարացնել իրադրությունը::

«Եթե այդպես է, ուրեմն Կիմ Չեն Ընը պետք է ընդունվի որպես միջուկային զենք ունեցող երկրի առաջնորդ, և մնացած երկրները պետք է հաշվի առնեն այդ փաստը»,- ասում է Սնայդերը:

Ինչպես տեղեկացնում է Հյուսիսային Կորեայի մամուլը, Կիմ Չեն Ընն ասել է, որ ինքը հավատում է Թրամփի դրական տրամադրվածությանը, իսկ Սպիտակ տունը հայտնում է, որ գագաթաժողովը կարող է տեղի ունենալ փետրվարի վերջին:

Facebook Forum

XS
SM
MD
LG