Մատչելի հղումներ

ԱՄՆ-ի ու Թալիբանի բանագնացները որոնում են խաղաղություն հաստատելու ուղին


Դրական տեղաշարժ է նկատվում ԱՄՆ-ի ու Թալիբանի միջեւ անցկացվող բանակցություններում
please wait

No media source currently available

0:00 0:01:01 0:00

Առաջընթացի նշաններ են նկատվում ԱՄՆ-ի պաշտոնատար անձանց եւ Թալիբանի ներկայացուցիչների միջեւ Քաթարում անցկացվող բանակցություններում, ինչը որոշ հույսեր է արթնացնում, որ հնարավոր է կառուցել քաղաքական հիմքեր՝ Աֆղանստանում 17 տարի շարունակվող պատերազմն ավարտելու համար։

Բանակցությունները սկսվել են երկուշաբթի օրը։ Ամերիկյան պատվիրակությունը ղեկավարում է Աֆղանստանի հաշտեցման հարցերով Վաշինգտոնի հատուկ ներկայացուցիչ Զալմայ Խալիլզադեն։ Բանակցություններին մասնակցում են նաեւ Պակիստանի եւ Քաթարի դեսպանորդները։

Բանակցություններին մոտ կանգնած աղբյուրները հույս են հայտնում, որ Թալիբանը հանդես կգա ժամանակավոր հրադադար հաստատելու մասին հայտարարությամբ, երբ առաջընթաց նկատի Աֆղանստանից ԱՄՆ-ի ու ՆԱՏՕ-ի զորքերը հետ քաշելու իր պահանջն իրականացնելու շուրջ։
Դիվանագիտական աղբյուրները հայտնում են, որ այժմ, երբ ԱՄՆ-ը արդեն ցույց է տալիս, որ ունի իր զորքերն այստեղից դուրս բերելու մտադրություն, Թալիբանը նույնպես կգնա ինչ որ զիջումների։

XS
SM
MD
LG