Մատչելի հղումներ

40 տարի առաջ ստորագրվեց ԱՄՆ-Չինաստան մեծ համաձայնագիրը


Չինաստանի հետ համաձայնագիր ստորագրելուց չորս տասնամյակ անց ԱՄՆ-ի 39-րդ նախագահ Ջիմի Քարտերն «Ամերիկայի Ձայն»-ի հետ հարցազրույցի ընթացքում այն մեծ հաջողություն է համարում.

«Դեն Սյաոպինը խոստացավ Չինաստանի ժողովրդին, աշխարհին, ԱՄՆ-ին եւ անձամբ ինձ բարեփոխումներ: Եր դրանք հսկայական ազդեցություն ունեին Չինաստանի վրա՝ այն դարձնելով առեւտրի ոլորտում դինամիկ, բաց հասարակություն»:

Քարտերը համաձայն չէ Պեկինի դեմ Դոնալդ Թրամփի ընդունած պատժամիջոցների հետ.

«Չինաստանը համաձայնել է երեք պահանջներից երկուսի հետ: Առաջինը նրանք համաձայնել են ավելացնել իրենց գնումներն ԱՄՆ-ից եւ Չինաստանում ամերիկյան ընկերությունների համար ներդրումային հնարավորություններ ստեղծել: Երբ մենք խնդիրներ ենք ունենում, դա վնասում է մեր երկուսին, ոչ միայն Չինաստանին»:

Չինաստանի հարցերով վերլուծաբան Քրիստոֆեր Ջոնսոնի խոսքով, ԱՄՆ-ի ու Չինաստանի հարաբերությունների ապագան մտահոգիչ է.

«Մոտ հեռանկարում ես մտահոգված եմ: Մենք տեսնում ենք մեր ռազմավարական հարաբերությունների ընդհանուր վատթարացում: Այս տնտեսական եւ առեւտրային ընդհարումներն իրականում ավելի լուրջ հիվանդության ախտանիշ են, այն է՝ երկու գլոբալ ուժերի ապագա փոխհարաբերությունների անորոշությունը»:

Ջոնսոնը հիշեցնում է նաեւ՝ Վաշինգտոնի եւ Պեկինի հարաբերությունները կարեւորագույն դեր են խաղում նաեւ մեկ այլ՝ Հյուսիսային Կորեայի ապամիջուկայնացման հարցում:

Facebook Forum

XS
SM
MD
LG