Մատչելի հղումներ

ԱՄՆ. Փոխզիջում չկա. Դաշնային հաստատությունները մնում են մասնակիորեն փակ


ԱՄՆ. Փոխզիջում չկա. Դաշնային հաստատությունները մնում են մասնակիորեն փակ
please wait

No media source currently available

0:00 0:01:36 0:00

ԱՄՆ-ի մայրաքաղաք Վաշինգտոնում դաշնային հաստատությունների աշխատակիցները, որոնք արդեն մեկ ամսից ավելի է անցել են պարտադիր, առանց վճարման արձակուրդի, հերթի են կանգնում, անվճար սննդամթերք ստանալու համար: Իսկ փակուղուց դուրս գալու ուղիներ դեռ չեն երեւում, երբ նախագահ Թրամփը շարունակում է պնդել, որ Կոնգրեսը 5 միլիարդ 700 միլիոն դոլար հատկացնի Մեքսիկայի սահմանին պատ կառուցելու համար, իսկ դեմոկրատները համառորեն մնում են իրենց տեսակետին: Այդ տեսակետը Սենատում դեմոկրատ փոքրամասնության ղեկավար Չաք Շումերնի խոսքերով հետեւյալն է. ‘’Մենք ուզում ենք, ասում է նա, որ ԱՄՆ-ի խորհրդանիշը շարունակեն մնալ Ազատության արձանը, ազատությունն ու հավասարությունը, այլ ոչ թե բաժանարար պատը’’: Իսկ դրա համար, ասում է նա, իրենք վստահ կերպով են շարունակելու պայքարը:

Այս լիովին իրարամերժ կողմերի միջեւ են հայտնվել կառավարության ծառայողները: Նրանց շարքում է Հետաքննությունների դաշնային բյուրոյի գործակալ Թոմ Օքոնորը, որն այս պահին ստիպված աշխատում է խանութներից մեկում, որպես ապրանքներ դասավորող բանվոր:

Քաղաքական վերլուծաբան Ջիմ Քեսսլերի խոսքերով, սրանից շահում են ո՛չ Թրամփը, ո՛չ Կոնգրեսը, ո՛չ էլ դաշնային կառավարության աշխատակիցները:
Իսկ շարունակ անցկացվող հարցումները ցույց են տալիս, որ մարդկանց մեծ մասն այս ամենի համար առաջին հերթին մեղադրում է Թրամփին, որը փորձում է ամեն գնով կատարել պատ կառուցելու մասին ընտրարշավի ժամանակ տված խոստումը, դեմոկրատներն էլ ամեն գնով ուզում են դա խոչընդոտել, որպեսզի այն չդառնա հաջորդ ընտրությունների ժամանակ հպարտանալու առարկա Թրամփի համար, ասում է վերլուծաբան Ջիմ Քեսսլերը:

Վերլուծաբան Լարրի Սաբաթոյի խոսքերով էլ, այս պահին դժվար է ասել, թե ինչպես այս ամենը կավարտվի: Պարզ է, որ կողմերից յուրաքանչյուրն ինչ որ մի բան պիտի տա: Թե որքան է պատրաստ տալ Թրամփը եւ որպես փոխհատուցում, որքան է պատրաստ Կոնգրեսը դրա դիմաց փոխհատուցել, այսօր ասել դեռեւս անհնար է: Կողմերն այսօր կանգնած են ուղիղ դեմ առ դեմ:

XS
SM
MD
LG