ԱՄՆ-ի Կոնգրեսի ստորին՝ Ներկայացուցիչների պալատի ղեկավար դեմոկրատ Նենսի Փելոսին կոչ է արել հանրապետական նախագահ Դոնալդ Թրամփին հետաձգել հունվարի 29-ին նախատեսված ամենամյա ուղերձը, որը նախագահներն ամեն տարի ընթերցում են Կոնգրեսում: Թրամփին ուղղված նամակում Փելոսին նշում է, որ կառավարության մասնակի փակման հետեւանքով անվտանգության խնդիրներ կարող են առաջանալ: Լուրերի համաձայն, Դոնալդ Թրամփը Կոնգրեսի դեմոկրատների մեծամասնություն ունեցող ստորին պալատի կողմից ամենամյա ուղերձին խոչընդոտներ ստեղծելու դեպքում կարող է խախտել ավանդույթն ու կարդալ այն այլ վայրում:
Facebook Forum