Մատչելի հղումներ

Ռուսաստանում բանտարկված ամերիկացի նախկին ծովայինին հրաժարվեցին ազատ արձակել


Ռուսաստանում հետախուզական գործունեության մեջ մեղադրվող ամերիկացին բանտարկված կմնա առնվազն մինչեւ մարտ: Մոսկվայում դատարանը մերժեց ամերիկացի նախկին ծովային Փոլ Վելանին գրավի դիմաց արձակելու միջնորդությունը:

Վելանի ընտանիքը պնդում է, որ նա անմեղ է եւ Մոսկվա էր ժամանել որպես հարսանիքի հյուր: Որոշ վարկածների համաձայն, ռուսական կողմը բանտարկել է Փոլ Վելանին ԱՄՆ-ում իրեն մեղավոր ճանաչած Կրեմլի լրտես Մարիա Բուտինայի հետ փոխանակելու նպատակով:

Facebook Forum

XS
SM
MD
LG