Մատչելի հղումներ

Փաշինյանը խոսել է Բոլթոնի հետ՝ ղարաբաղյան հակամարտությունը չի քննարկվել


Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը հեռախոսազրույց է անցկացրել ԱՄՆ-ի նախագահի ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջոն Բոլթոնի հետ: Այս մասին Փաշինյանը հայտնել է իր ֆեյսբուքյան էջում:

«Քիչ առաջ հեռախոսազրույց ունեցա ԱՄՆ նախագահի ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջոն Բոլթոնի հետ:Քննարկեցինք տարածաշրջանային իրավիճակն ու երկկողմ հարաբերություններին վերաբերվող հարցեր: Թե՛ պարոն Բոլթոնը, թե՛ ես ընդգծեցինք հայ-ամերիկյան հարաբերությունների կարեւորությունը մեր կառավարությունների համար:

Պայմանավորվեցինք շարունակել քննարկումները մեր հարաբերությունների հետագա զարգացման շուրջ: Հ.Գ. Արցախի հարցին անդրադարձ չի եղել»:

Facebook Forum

XS
SM
MD
LG