Մատչելի հղումներ

Գերագույն դատարանը վերականգնեց տրանսգենդեր զինծառայողների վերաբերյալ սահմանափակումները


Ըստ ԱՄՆ-ի Գերագույն դատարանի, Թրամփի վարչակազմը կարող է սահմանափակումներ կիրառել տրանսգենդեր տղամարդկանց և կանանց զինվորական ծառայություն իրականացնելու հարցում

ԱՄՆ-ի բարձրագույն դատական մարմինը թույլ է տվել Պենտագոնին արգելել տրանսգենդերների ներգրավումը զինվորական ծառայության:

Ըստ Գերագույն դատարանի որոշման, Պենտագոնին իրավունք է վերապահվում արգելել ներգրավել այն զինծառայողներին, ովքեր փոխել են իրենց սեռը: Ըստ դատարանի, զինծառայողները կարող են շարունակել իրենց ծառայությունը միայն իրենց բիոլոգիական սեռի ներքո:

«Չնայած ես չափազանց հպարտ եմ այն ամենով ինչ արել եմ իմ երկրի համար և ուրախ եմ կրել այս համազգեստը, որը ցուցադրում է բոլոր իմ նվաճումները, այդուհանդերձ ստիպված եմ կրել տղամարդու համազգեստ: Հուսամ այլևս երբեք ստիպված չեմ լինի կրել այն կրկին, քանի որ այն ներկայացնում է սեռը, որին ես չեմ պատկանում»,- ասում է ԱՄՆ-ի բանակի կապիտան Ջենիֆեր Սիմսը:

Թրամփի վարչակազմը արդեն երկար ժամանակ փորձում է հասնել դատական կարգով այս փոփոխությանը: Վարչակազմն ընդգծել է, որ փոփոխություններն անհրաժեշտ են կապված բժշկական ծախսերի զգալի աճի հետ, որոնք գրանցվել են տրանսգենդերներին զինվորական ծառայության մեջ ընդգրկելու սահմանափակումները վերացնելուց հետո:

Հիշեցնենք, որ Օբամայի վարչակազմը վերացրել էր սահմանափակումները տրասնգենդեր զինվորականների համար, ովքեր իրավունք էին ստացել զինվորական ծառայություն իրականացնել առանց որևէ սահմանափակման:

Facebook Forum

XS
SM
MD
LG