Տասնյակ տուժածներ տեղափոխվել են հիվանդանոց Ղրիմի թերակղզու մոտ երկու նավերի հրդեհման միջադեպի արդյունքում, որի ժամանակ գրանցվել են զոհեր: 6 մարդ մնում է անհայտ կորած:
Ուժեղ քամիները թույլ չէին տալիս փրկարարներներին տուժածներին տեղափոխեն հիվանդանոց, երեքշաբթի օրը ի վերջո հաջողվեց բժշկական անհապաղ օգնության կարիք ունեցող տուժածներին հիվանդանոց տեղափոխել: Վերջիններիս վիճակը գնահատվում է բավարար:
Հիշեցնենք, որ երկու, Թանցանիայի դրոշով նավերի վրա, երկուշաբթի օրը բռնկվել էին հրդեհներ: Հեղուկ վառելիքի արտահոսքի պատճառով հրդեհը մեկ նավից տեղափոխվեց մեկ այլ նավի վրա: Ողբերգության արդյունքում զոհվել է 14 մարդ:
Facebook Forum