Մատչելի հղումներ

Նոր պայթյուն Սիրիայում ընդդեմ ամերիկացիների


Սիրիայում շարունակվում են հարձակումներն ու պայթյուններն ընդդեմ ամերիկյան զորքերի:

Սիրիայում մահապարտ ահաբեկիչը թիրախավորել է ամերիկյան զինվորականներին ու ԱՄՆ-ի դաշնակից քուրդ զինյալներին: Սա արդեն երկրորդ նմանատիպ հարձակումն է վերջին շրջանում:

Բրիտանիայում գործող Սիրիայի մարդու իրավունքների պաշտպանության խումբը տեղեկացնում է, որ Հասաքեհ նահանգի Շադադեհ քաղաքի մոտ իրականացված պայթյունի արդյունքում զոհվել է 5 մարդ:

Ամերիկյան կողմը տեղեկացնում է, որ այս հարձակման արդյունքում իր կողմից զոհեր ու տուժածներ չկան:

Երկուշաբթի օրվա հարձակմանը նախորդել էր մահապարտ ահաբեկչի հարձակումը Մանբիջ քաղաքում, որը խլել է 19 մարդու կյանք, ներառյալ 2 ամերիկացի զինվորականների ու 2 ամերիկացի քաղաքացիական անձանց:

Հիշեցնենք, որ անցած ամիս նախագահ Թրամփը կոչ էր արել ամերիկյան զորքերը դուրս բերել Սիրիայից, քանի որ Դաեշ-ը վերջնականապես պարտված է:

Facebook Forum

XS
SM
MD
LG