Մատչելի հղումներ

ԱՄՆ-ում ամենաերկարատեւ կառավարության գործունեության մասնակի դադարեցումը դեռեւս չունի հանգուցալուծում


ԱՄՆ-ում կառավարությունը շարունակում է մնալ փակ: Հանրապետակաների առաջարկած փոխզիջումային տարբերակը հավանաբար կմերժվի դեմոկրատների կողմից:

ԱՄՆ-ի Սենատում հանրապետականները հրապարակել են մի օրինագիծ, որը նախատեսում է դադարեցնել արդեն 32-րդ օրն ընթացող կառավարության մասնակի փակումը։

Դեմոկրատները սակայն չեն կիսում հանրապետականների մոտեցումը, որ այս նախագիծը փոխզիջումային է և ընդգծում են, որ այն լիովին արտահայտում է նախագահ Թրամփի դիրքորոշումը:

Օրերս նախագահ Թրամփն առաջարկեց սահմանային պատի կառուցման համար 5,7 միլիարդ դոլար հատկացման դիմաց՝ մանուկ տարիքում երկիր մուտք գործած անօրինական ներգաղթյալներին կարգավիճակի պաշտպանություն շնորհել հավելյալ 3 տարով։

Սենատում մեծամասնության առաջնորդ, հանրապետական Միչ Մաքքոնելը նախատեսում է օրինագիծը հանել քվեարկության այս շաբաթվա ընթացքում:

Դեմոկրատներն իրենց հերթին առաջարկում են 1,3 միլիարդ դոլար հատկացնել սահմանային անվտանգության ուժեղացման համար՝ նախագահի առաջարկը որակելով ոչ արդյունավետ ու ծախսատար:

Կառավարության մասնակի փակումն ազդել է 800 հազար դաշնային ծառայողների վրա, որոնց մի հատվածը աշխատում են առանց վարձատրվելու: Այս ուրբաթ պետական շատ ծառայողներ չեն վարձատրվի արդեն երկրորդ անգամ:

Facebook Forum

XS
SM
MD
LG