Մատչելի հղումներ

Ինչ են խոսում տնտեսագետները Դավոսում


Ինչ են խոսում տնտեսագետները Դավոսում
please wait

No media source currently available

0:00 0:01:43 0:00

Շվեյցարական Ալպերում անցկացվող Համաշխարհային տնտեսական ֆորումին աղքատությունը վերացնելու հարցերով զբաղվող ‘’Օքսֆամ’’ կազմակերպությունը հղել է իր ուղերձը: Անհավասարությունն ավելի է սրվում ու խորանում, վնասում տնեսական աճը, վնասում ժողովրդավարությունը, պահում մարդկանց աղքատության մեջ’’, ասում է ‘’Օքսֆամ’’ կազմակերությունը ներկայացնող Ուիննի Բիանյիման:

Համաշխարհային տնտեսական ֆորումի հիմնադիր Քլաուս Շվաբն ըդնունում է, որ համաշխարհային տնտեսությունը մոռացության է մատնել մարդկանց որոշ մասին:
‘’Մենք այլեւս չպիտի հանդուրժենք, որ մարդկանց մի հատվածն անտեսվի: Հարկավոր է գլոբալիզացիան իրականացնել բոլորին ընդգրկելով’’, ասում է Շվաբը:

Ինչպես Արժույթի միջազգային հիմնադրամի ղեկավար Քրիստին Լագարդն է ասում, համաշխարհային տնտեսությունն աճում է, սակայն` սպասվածից ավելի դանդաղ:
‘’Հարկավոր է կրկնապատկել մեր ընդհանուր խնդիրները լուծելու ջանքերը, սկսած համաշխարհային առեւտրի համակարգը շտկելուց մինչեւ կոռուպցիան ու հարկային խախտումները, մինչեւ կլիմայական փոփոխության սպառնալիքները վերացնելը’’, ասել է Լագարդը, ում խոսքերով այժմ չկա տնտեսական անկման վտանգ:

Սակայն հակառակ այդ կարծիքին, անցկացված հարցումները ցույց են տվել, որ հարյուրավոր ձեռնարկատերեր ունեն հակառակ տեսակետը:

Տնտեսական վերլուծաբան Ռիչարդ Էդելմանի խոսքերով դասակարգային տարբերությունը չի եղել այնքան մեծ, որքան այսօր, երբ վերնախավում հավատացած են, որ աշխարհը կատարյալ է, իսկ մյուս մասը ` կարծում հակառակը’’:
Եվ ամենավտանգավոր հանգամանքը ըստ նույն հարցման արդյունքների այն է, որ աշխարհում ավելի է խորանում քաղաքական առաջնորդների նկատմամբ անվստահությունը:

XS
SM
MD
LG