Մատչելի հղումներ

Ռուսաստանի դատարանը մերժել է գրավի դիմաց ազատ արձակվելու Փոլ Ուելանի դիմումը


Ռուսաստանի դատարանը մերժել է գրավի դիմաց ազատ արձակվելու Փոլ Ուելանի դիմումը
please wait

No media source currently available

0:00 0:01:10 0:00

Ռուսաստանում դատարանը մերժել է լրտեսության մեջ մեղադրվող ամերիկացուն գրավի դիմաց ազատ արձակելու վերջինիս դիմումը:
ԱՄՆ-ի եւ Մեծ Բրիտանիայի քաղաքացի Փոլ Ուելանը, որը նախկինում եղել է ԱՄՆ-ի զինված ուժերի ծառայող, ձերբակալվել էր դեկտեմբերի 28-ին` Ռուսաստանի ազգային անվտանգության ծառայության տարածած հայտարարության համաձայն, ‘’լրտեսության գործողություն իրականացնելու համար’’: Անվտանգության ծառայությունը չի մանրամասնում, թե հատկապես ինչ գործով է Ուելանը զբաղվել:

Վերջինս Մոսկվայի դատարանի առջեւ կանգնեց երեքշաբթի օրը` փորձելով ստանալ դատական այս գործընթացի ժամանակահատվածում կալանքից ազատման իրավունք: Սակայն դատավորը չհաստատեց նրա խնդրանքը:

Ուելանի ռուս փաստաբան Վլադիմիր Ժերեբենկովը դատական ընթացքը համարում է կառուցողական եւ նշում, որ իր պաշտպանյալին տրվել է իր դիրքորոշումն արտահայտելու եւ իր դեմ հարուցված մեղադրանքները հերքելու հնարավորություն: Նրա խոսքերով, Ուելանը չի իմացել, որ իրեն գաղտնի տեղեկություններ են փոխանցել:
‘’Նա համակարգչային արտաքին կրիչով ստացել է պետական գաղտնիք համարվող տեղեկություն, չնայած այն հանգամանքին, որ պիտի ստանար ոչ գաղտնի տեղեկություններ’’, ասել է փաստաբանը:


Այժմ շրջանառվում է այն տեսակետը, որ ռուսները Ուելանին կարող են օգտագործել Մարիա Բուտինային հետ փոխանակելու նպատակով, որն իրեն մեղավոր է ճանաչել որպես Կրեմլի գործակալ ԱՄՆ-ի պահպանողական կուսակցության շրջանակները մուտք գործելու համար: Նրան ԱՄՆ-ում դատապարտել են օտար գործակալ լինելու մեղադրանքով:
Կրեմլը հերքում է Ուելանին որպես գերիների փոխանակման միջոց օգտագործելու հնարավորությունը:


XS
SM
MD
LG