Մատչելի հղումներ

ԱՄՆ-ի պետքարտուղարության եվրասիական հարցերով  բարձրաստիճան պաշտոնյայի հրաժարականը


Եվրոպայի և Եվրասիայի հարցերով ԱՄՆ-ի պետքարտուղարի տեղակալ Վես Միթչել

Եվրոպայի և Եվրասիայի հարցերով ԱՄՆ-ի պետքարտուղարի տեղակալ Վես Միթչելն այսօր հայտարարել է այդ պաշտոնը հաջորդ ամիս թողնելու մասին: Այս պաշտոնը նա կզբաղեցնի մինչև ընթացիկ տարվա փետրվարի 15-ը: Այս մասին հայտնի է դարձել պետքարտուղար Մայք Պոմպեոյին Միթչելի կողմից հունվարի 4-ին հասցեագրված նամակի միջոցով:

Որպես հրաժարականի պատճառ Վես Միթչելը նշում է ընտանեկան հանգամանքները: Հիշեցնենք, որ նա այդ պաշտոնում էր նշանակվել 2017 թվականի սեպտեմբերին: Նախքան պետքարտուղարություն տեղափոխվելը, նա հիմնել ու ղեկավարում էր Եվրոպական քաղաքականության վերլուծության ռազմավարական կենտրոնը ( Center for European Policy Analysis)

Հիշեցնենք, որ Հայաստանում հեղափոխության օրերին, ապրիլի վերջին Վես Միթչելը հեռախոսազրույց էր ունեցել այն ժամանակ դեռևս պատգամավոր Նիկոլ Փաշինյանի հետ և քննարկել Հայաստանում ընթացող զարգացումները:

Facebook Forum

XS
SM
MD
LG