Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանը Դավոսում հանդիպել է Apple ընկերության ղեկավար Թիմ Քուկին:
Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, ՀՀ վարչապետի խորհրդական Արսեն Գասպարյանը «Ֆեյսբուք»-ի իր էջում հանդիպումից լուսանկար է հրապարակել:
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն աշխատանքային այցով մեկնել է Շվեյցարիա՝ հունվարի 22-ից մեկնարկած Դավոսի համաշխարհային տնտեսական համաժողովին: