Մատչելի հղումներ

Միջազգայնագետը Հայաստանի կողմից արտաքին քաղաքական վեկտորը չփոխելը գնահատելի է համարում


Ռուսաստանի համար կարևոր և գնահատելի է, որ հեղափոխությունից ու իշխանափոխությունից հետո Հայաստանն իր արտաքին քաղաքական վեկտորում Ռուսաստանի հետ հարաբերությունների առումով փոփոխություն չի մտցրել: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Հայաստանում Երևան-Մոսկվա տեսակամրջին նման տեսակետ հայտնեց պատմական գիտությունների դոկտոր, ՌԳԱ համաշխարհային տնտեսության ևմիջազգային հարաբերությունների ինստիտուտի գլխավոր գիտաշխատող, կովկասագետներիգիտական միության նախագահ Ալեքսանդր Կռիլովը:

«Հայաստանի ներկայիս իշխանությունները, երբ եկան իշխանության, փոխեցին իրենց ՝ նախկինում արտաքին քաղաքական ուղղությունը փոխելու մասին տեսակետը: Դա օբյեկտիվ է, քանի որ եթե ելնենք Հայաստանի ազգային հետաքրքրություններից, ապա չի կարելի քաղաքական ուղղությունը տանել դեպի Ռուսաստանի հետ հարաբերությունների խզման»,-ասաց Կռիլովը:

Նրա կարծիքով՝ Հայաստանն ու Ռուսաստանը հիմա անցնում են նոր հարաբերությունների ձևավորման փուլ, քանի որ եկել են նոր ուժեր, փոխվել է լիդերների սերունդը: Նրա խոսքով՝ հիմա չկա, այսպես ասած, երկու իշխանություն: «Կա խորհրդարան, որն աջակցում է վարչապետին, և բարեփոխումների ճանապարհ է բացվել: Թե ինչպես են կազմակերպվելու Ռուսաստանի հետ հարաբերությունները, արդեն հայտարարվել է, արտաքին քաղաքականության կուրսը չի փոխվելու: Դա շատ կարևոր և գնահատելի է Ռուսաստանի համար»,-ասաց Կռիլովը:

Նա նաև կարևորեց, որ Հայաստանում փոխակերպումները հաջող ընթանան:

XS
SM
MD
LG