Մատչելի հղումներ

Անկարան համաձայն չէ Սիրիայում անվտանգության գոտու հաստատմանը


Անկարան դեմ է Հյուսիսային Իրաքի օրինակով Սիրիայում անվտանգության գոտու հաստատմանը: Թուրք-ամերիկյան քննարկումներն այս ուղղությամբ շարունակվում են:

Թուրքիան չի համաձայնվում Սիրիայում անվտանգության գոտու հաստատմանը Հյուսիսային Իրաքի օրինակով: Այս մասին հայտարարել է նախագահ Ռեջեփ Էրդողանը:

Ելույթ ունենալով Անկարայում՝ վերջինս ասել է, որ անվտանգության գոտու իրենց առաջարկն ունի հստակ նպատակ՝ հեռու պահել ահաբեկիչներին Թուրքիայի սահմանից: Հիշեցնենք, որ Անկարան Սիրիայում գտնվող քրդական զորամիավորումներին, որոնք ԱՄՆ-ի դաշնակիցներներն են , համարում է ահաբեկիչներ:

Թուրքիան և ԱՄՆ-ը քննարկել են անվտագության գոտու ստեղծման գաղափարը: Բանակցություններին նախորդել էր նախագահ Դոնալդ Թրամփի անսպասելի որոշումը Սիրիայից զորքեր դուրս բերելու մասին:

Թուրքական կողմը պահանջում է, որ ԱՄՆ-ի դաշնակից քրդական զորամիավորումներն այնտեղից հեռանան:

«Մենք հետևում ենք զարգացումներին: Եթե մեզ տրված խոստումը իրականացվի և գործընթացը շարունակվի, լավ է: Եթե ոչ, մենք պատրաստ ենք ամբողջապես համապատասխան քայլեր ձեռնարկել և իրականացնել մեր ռազմավարությունը»,- ասել է Էրդողանը։

Ամերիկյան կողմը բազմիցս զգուշացրել է Անկարային քրդերի դեմ գործողություններ չձեռնարկելու մասին: Նախագահ Թրամփը թվիթերյան գրառման միջոցով խոստացել է տնտեսական ծանր հետևանքներ Թուրքիային, եթե վերջինս որոշի հարձակում իրականացնել քրդերի դեմ:

Facebook Forum

XS
SM
MD
LG